Այժմ տե՛ս, Տերը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպես սրբավայր։ Ուրեմն զորացի՛ր և իրագործի՛ր»։
Եփեսացիներին 6:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ |
Այժմ տե՛ս, Տերը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպես սրբավայր։ Ուրեմն զորացի՛ր և իրագործի՛ր»։
Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։
Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը, երկրի սահմանները հաստատող Աստվածը ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում. նրա իմաստությունն անքննելի է։
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
«Եվ արդ, զորացի՛ր դու, Զորաբաբե՛լ,- ասում է Տերը,- զորացի՛ր, Հեսո՛ւ, Հովսեդեկ քահանայապետի որդի՛, և թող զորանա այդ երկրի ողջ ժողովուրդը,- ասում է Տերը,- գործի՛ անցեք, որովհետև ես ձեզ հետ եմ,- ասում է Ամենակալ Տերը։ Այն խոսքով, որ ուխտեցի ձեզ հետ եգիպտացիների երկրից ելնելիս,
Եվ կլինի, ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն, նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն. քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, որ այս օրերին լսում եք մարգարեների բերաններից այս խոսքերն այն օրվանից, երբ Ամենակալ Տիրոջ տան հիմքը գցեցիք, և երբ այս տաճարը շինվեց։
Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։
և որքա՜ն գերազանց ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է մեր՝ հավատացյալներիս մեջ։
Մովսեսը Նավեի որդի Հեսուին պատվիրեց՝ ասելով. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև Իսրայելի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տերը խոստացավ տալ նրանց, և նա քեզ հետ է լինելու»։
Այսուհետև, եղբայրնե՛րս, ուրախացե՛ք Տիրոջով։ Նույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, բայց ձեզ համար մեծ ապահովություն է։
Այսուհետև, եղբայրնե՛ր, խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են։
Ամբողջապես զորացած նրա փառքի զորությամբ՝ կկարողանաք լիարժեք համբերությամբ ու ուրախությամբ ամեն նեղություն տանել։
Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք Հորը։ Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, որ ի սկզբանե էր։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։