«Չփտող փայտից սեղա՛ն պատրաստիր երկու կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։
Եբրայեցիներին 9:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ էին աշտանակը, սեղանն ու առաջավորության հացերը։ Դա «սրբություն» է կոչվում։ |
«Չփտող փայտից սեղա՛ն պատրաստիր երկու կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։
«Մաքուր ոսկուց աշտանակ կպատրաստես՝ քանդակված, իր բնով, ճյուղերով, սկահակներով, գնդերով ու զարդածաղիկներով միաձույլ։
«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։
Վարագույրը կձգես մույթից մույթ։ Ուխտի տապանակը կտանես վարագույրից ներս, և վարագույրը սրբությունը կառանձնացնի Սրբություն սրբոցից։
Սեղանը կդնես վարագույրից դուրս, իսկ աշտանակը՝ սեղանի դիմաց՝ խորանի հարավային կողմում, մինչ սեղանը կդնես խորանի հյուսիսային կողմում։
«Ահա թե ի՛նչ պիտի անես նրանց սրբելու համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Հոտից կընտրես մի զվարակ և երկու խոյ՝ արատ չունեցող,
Այն ամենը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերյալ, կկատարես։ Յոթ օր կկատարես նրանց ձեռքերի սրբագործումը։
Ներս կտանես սեղանը և դրա վրա կդասավորես հացը։ Ներս կտանես աշտանակը և դրա վրա կդնես նրա ճրագամանները։
Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։
Ճրագը չեն վառում և դնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տանն են։
Ոչ թե նրա համար, որ շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ Սրբություն սրբոց էր մտնում ամեն տարի ուրիշի արյունով.