Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 40:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես Վկայության խորանը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես խորանը, այսինքն՝ ժողովի վրանը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 40:2
21 Խաչաձեւ Հղումներ  

քանզի իսրայելացիներին Եգիպտոսից հանելուց մինչև այսօր երբեք տան մեջ չեմ բնակվել, այլ տաղավարի ու վրանի տակ եմ եղել։


Երբ Եզեկիան հաստատվեց իր թագավորության մեջ, առաջին ամսին բացեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։


որովհետև դուք ելնում եք այսօր՝ Կանխոց [𝕸 Ավիվ] ամսին։


Իսրայելի որդիները եգիպտացիների երկրից դուրս գալու երրորդ ամսվա նույն օրը հասան Սինայի անապատը։


«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։


Խորանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։


Խորանը ծածկելու համար այծի մազից հյուսված տասնմեկ վարագույրներ կպատրաստես։


Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։


Դրանք կմանրացնես և կդնես Վկայությունների դիմաց՝ Վկայության խորանի մեջ, որտեղից պիտի երևամ քեզ։ Այդ խունկը սրբություն թող լինի ձեզ համար։


խորանը և նրա ծածկը, նրա ծոպավոր վարագույրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա սյուներն ու խարիսխները,


Պատրաստեց պղնձե հիսուն օղակ և խորանը կցեց, որ ամբողջանա։


Տերն ասաց Մովսեսին.


Ողջակեզների զոհասեղանը կդնես Վկայության խորանի դռանը և շուրջանակի կօծես խորանն ու այն ամենը, ինչ նրա մեջ է. դրանց չորսբոլորը կսրբես։


Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա տասնմեկերորդ օրը, քաղաքի գրավման տասնչորսերորդ տարում, նույն այդ օրը Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա։


Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Առաջին ամսին՝ ամսվա առաջին օրը, նախրից առանց արատի մի զվարակ կառնեք՝ սրբարանը սրբագործելու համար։


Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը Սինայի անապատում՝ Վկայության խորանում, Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Երբ Մովսեսը կանգնեցրեց խորանը, օծեց այն ու նրա ողջ սպասքը, զոհասեղանն ու նրա ողջ սպասքը, օծեց ու սրբագործեց դրանք։


Եգիպտոսից Իսրայելի որդիների ելքի երկրորդ տարվա առաջին ամսին Սինայի անապատում Տերն ասաց Մովսեսին.


Այն օրը, երբ խորանը կանգնեցվեց, ամպը ծածկեց խորանը՝ Վկայության տունը։ Երեկոյան խորանի վրա ամպը կրակի տեսք էր ստանում մինչև առավոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ