Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 9:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան,

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 9:1
14 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ համար սրբարան կկառուցես, որտեղ ես կերևամ ձեզ։


որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որ Տե՛րը կանգնեցրեց և ոչ թե մարդը։


Պահե՛ք իմ պատվիրանները, այն է՝ մի՛ կատարեք այն ամենը, ինչն օրինական է պիղծերի համար, և որ գործվել են ձեզանից առաջ, մի՛ պղծվեք դրանցով, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


Նրանք պետք է կատարեն իմ պատվիրանները, որպեսզի մեղք գործած չլինեն և մահապատժի չենթարկվեն իրենց պղծելու հետևանքով։ Ես եմ նրանց սրբագործող Տերը։


Եթե առաջինն անթերի լիներ, ապա երկրորդի համար տեղ չէր փնտրվի։


Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չհրապուրի իմաստասիրական տեսություններով և սնոտի խաբեությամբ, որոնք մարդկային ավանդության ու բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության,


Եվ նրանք թող տանջանքներ ստանան իրենց կատարած ամեն ինչի համար։ Նկարի՛ր այդ տաճարը, նրա կառուցվածքը, ելքը, մուտքն ու կահավորանքը։ Դրա բոլոր պատվիրաններն ու օրենքները, կանոնները ցո՛ւյց տուր նրանց, գրի՛ր նրանց առաջ։ Եվ թող պահեն իմ բոլոր օրենքներն ու պատվիրաններն ու կատարեն դրանք։


Նրանից առավոտյան ոչինչ չպետք է մնա, նրանից ոչ մի ոսկոր չպետք է ջարդվի։ Ըստ Զատիկի օրենքի թող կատարեն այն։


Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։


Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։


որ իսրայելացիներն են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումները,


քանզի Քրիստոսը ոչ թե ճշմարտության օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտավ, այլ բուն երկինքը, որպեսզի մեզ համար ներկայանա Աստծու առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ