Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 26:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Վրանը կպատրաստես տասը վարագույրներով՝ մանած նուրբ կտավից և կապույտ, ծիրանագույն ու կրկնակի կարմիր բրդից։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 26:1
29 Խաչաձեւ Հղումներ  

Խորանի դռան համար մեկ այլ վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։


Կապույտ, ծիրանագույն ու կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից վարագույր պատրաստեց՝ ասեղնագործ քերովբեներով,


Մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր մանվածքից և ասեղնագործված բեհեզից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։


Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես և կդնես Քավության երկու ծայրերի վրա։


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։


Հարսին տրվեց՝ հագնելու սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ՝ խորհրդանիշը սրբերի արդարության»։


Դա խորհրդանշան է ներկա ժամանակի համար, երբ մատուցում էին ընծաներ և զոհեր, որոնք չէին կարող կատարյալ դարձնել զոհաբերողների խիղճը, այլ դրանք կապված էին


որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որ Տե՛րը կանգնեցրեց և ոչ թե մարդը։


Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։


Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։


Տիրոջ խորանը, որ Մովսեսը պատրաստել էր անապատում, և ողջակեզների զոհասեղանը այն ժամանակ գտնվում էին Գաբավոնի Բամայում,


Երբ Դավիթը բնակվեց իր տանը, Նաթան մարգարեին ասաց. «Ահա ես բնակվում եմ մայրի փայտից կառուցված իմ տանը, իսկ Տիրոջ Ուխտի տապանակը վրանի տակ է»։


«Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես Վկայության խորանը,


Եվ նրանց իմաստուն մտքով ու խելամտությամբ լցրեց, որպեսզի կատարեն սրբարանի բոլոր գործերը. հյուսեն ու ասեղնագործեն կապույտ, ծիրանի ու կարմիր ներկված թելերով կտորներ ու բեհեզ, նկարեն ու քանդակեն»։


կապուտակ, ծիրանի և կրկնակի կարմիր մանվածք, նրբահյուս բեհեզ, այծի մազ,


Ինձ համար սրբարան կկառուցես, որտեղ ես կերևամ ձեզ։


կապույտ, ծիրանագույն և վառ կարմիր մանվածքներ, նրբահյուս բեհեզ, այծի մազ,


քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։


Ամեն մի վարագույրի երկարությունը պետք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսերը նույնը պետք է լինեն։


խորանը և նրա ծածկը, նրա ծոպավոր վարագույրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա սյուներն ու խարիսխները,


Գեթսոնի որդիները պահպանելու են Վկայության խորանը, խորանի արտաքին ծածկոցը և դռան վարագույրը,


արքան Նաթան մարգարեին ասաց. «Ահավասիկ ես բնակվում եմ եղևնափայտից պատրաստված տան մեջ, բայց Աստծու տապանակը վրանի մեջ է դրված»։


Վկայության խորանը, Ուխտի տապանակն ու նրա վրայի Քավությունը և խորանի ողջ սպասքը,


Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպեսզի դրանք կապեն կապուտակ, ծիրանի ու կարմիր ժապավենով և նրբահյուս բեհեզով։ Զարդարված եփուդի համար պատրաստեցին փոկեր,


նրանք թող կրեն խորանի տանիքը, Վկայության խորանը, արտաքին վարագույրները, խորանի վրա գցվող կապույտ ծածկոցը, Վկայության խորանի դռան վարագույրը,


Տան բոլոր պատերի վրա շուրջանակի ներսից ու դրսից քերովբեներ, արմավենիներ ու զարդեր քանդակեց, փորագրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ