Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 26:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Վարագույրը կձգես մույթից մույթ։ Ուխտի տապանակը կտանես վարագույրից ներս, և վարագույրը սրբությունը կառանձնացնի Սրբություն սրբոցից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Վարագույրը կկախես կեռիկներից և վկայության տապանակը կտանես այնտեղ՝ վարագույրի ներսի կողմը։ Վարագույրը ձեզ համար սրբությունը կբաժանի սրբությունների սրբությունից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 26:33
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն վայրկյան չմտնեն սրբարան՝ վարագույրից այն կողմ, Քավության առջև, որը ծածկում է Ուխտի տապանակը, որպեսզի չմեռնեն. որովհետև ես Քավության վրա՝ ամպի մեջ եմ երևալու։


Դրա վրա Տիրոջ առաջ դասավորեց Առաջավորության հացը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։


Տապանակի մեջ կդնես Վկայության այն տախտակները, որ ես պիտի տամ քեզ։


Երբ քահանաները ելան սրբարանից, մի ամպ լցրեց Տիրոջ տունը,


Քահանաները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներսի մասը, իր տեղը՝ Սրբություն սրբոց, և տեղադրեցին քերովբեների թևերի ներքո։


և ամրացրեց չփտող փայտից շինված ոսկեպատ չորս մույթերի վրա։ Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից։


Սյուները թող լինեն քսան հատ, դրանց պղնձե խարիսխները՝ քսան հատ։ Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն։


Այն կամրացնես չփտող փայտից շինված և ոսկով պատած չորս մույթերի վրա, որոնց խոյակները ոսկուց պիտի լինեն, իսկ խարիսխները՝ արծաթից։


Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։


այնտեղ կդնես Ուխտի տապանակը և տապանակը կծածկես շղարշով։


տան հետնամասում քսան կանգուն երկարությամբ կողքի պատերի միջև հատակից մինչև առաստաղ բարձրացող մի պատ շինեց, դրա ներսում շինեց սրբարանը՝ որպես Սրբություն սրբոց։


Շինեց նաև Սրբություն սրբոցի սրահը, որի երկարությունը քսան կանգուն էր, ինչքան որ տան լայնությունն էր. լայնությունը ևս քսան կանգուն էր։ Նա սրահը պատեց մաքուր ոսկով և քերովբեներով՝ ծախսելով վեց հարյուր տաղանդ ոսկի։


Չափեց դռան երկարությունը. քառասուն կանգուն էր, լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ասաց ինձ. «Սա է Սրբություն սրբոցը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ