Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 25:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 «Մաքուր ոսկուց աշտանակ կպատրաստես՝ քանդակված, իր բնով, ճյուղերով, սկահակներով, գնդերով ու զարդածաղիկներով միաձույլ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Մաքուր ոսկուց կպատրաստես մի աշտանակ. աշտանակը դրվագված պիտի պատրաստվի. դրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից ելնեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 25:31
28 Խաչաձեւ Հղումներ  

և ասաց ինձ. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձույլ աշտանակ և գունդ՝ նրա վրա, յոթ ճրագ՝ նրա վրա և յոթ ճրագակալ՝ նրա վրա,


մաքուր ոսկուց պատրաստված աշտանակները, որոնցից հինգը դրված էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, և հինգը՝ ձախ կողմում, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները,


Դարձա ձայնի կողմը՝ տեսնելու, թե ո՛վ է ինձ հետ խոսողը։ Եվ ահա շրջվեցի ու տեսա յոթ ոսկե ճրագակալներ,


քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։


Այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ ու որոտներ, և աթոռի առաջ կային բորբոքված կրակի յոթ ջահեր, որ Աստծու յոթ Հոգիներն են։


Բացատրեմ խորհուրդն այն յոթ աստղերի, որ տեսար իմ աջ ձեռքին, ինչպես և յոթ ոսկե ճրագակալները. յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, և յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները։


Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։


Դրա եզրերից ներքև տասը կանգուն շուրջանակի հենարաններ կային, և երկու շարք մույթեր ձուլված-ամրացված էին դրա հետ։


Տան ներսից կամարները և թևերը երեսապատեց քանդակազարդ եղևնափայտով։ Ամեն ինչ եղևնափայտով էր ծածկված այնպես, որ քար չէր երևում։


լույսի աշտանակն ու նրա բոլոր մասերը, նրա կանթեղներն ու լուսավորության ձիթայուղը,


Հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, ապաշխարի՛ր և քո նախկին գործե՛րն արա, ապա թե ոչ՝ իսկույն կգամ և կշարժեմ քո աշտանակն իր տեղից, եթե չապաշխարես։


աշտանակի վրա պետք է լինեն ընկուզաձև չորս սկահակներ՝ իրենց խոյակներով և զարդածաղիկներով։


այնպես, որ նրանց գնդիկներն ու ճյուղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջությամբ քանդակազարդ, մեկ կտոր մաքուր ոսկուց։


Տիրոջ առջև՝ սուրբ աշտանակի վրա, մինչև առավոտ վա՛ռ պահեք ճրագները։


Նրանք պահպանելու են տապանակը, սեղանը, աշտանակը, զոհարանները և սրբարանի սպասքը, որով պաշտամունք էին մատուցում, և վարագույրը՝ իր բոլոր պարագաներով։


Այնուհետև կապույտ կերպասով թող ծածկեն լույսի աշտանակը, նրա երկու ճրագարանները, նրա բռնակները, նրա ճրագակալները և յուղի բոլոր ամանները, որոնցով պաշտամունք են կատարում։


Այսպիսին էր աշտանակի կառուցվածքը. նրա բունն ու ճյուղերը ձույլ ոսկի էին։ Աշտանակը պատրաստված էր ըստ այն օրինակի, որ Տերն էր ցույց տվել Մովսեսին։


Աստծու տաճարի ճրագը դեռ չէր հանգել, և Սամուելը ննջում էր Տիրոջ տաճարում, որտեղ գտնվում էր Աստծու տապանակը։


աշտանակների ու ճրագների,


Պատրաստեց տասը ոսկե աշտանակներ ըստ պատվիրված օրինակի և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։


աշտանակները և ճրագները, որոնք մաքուր ոսկուց էին պատրաստված և պետք է վառվեին սրբարանի դիմաց, ինչպես որ պատվիրված էր,


զոհարաններն ու սեղանը և ողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ողջ սպասքը,


ոսկե սեղանը, օծության յուղը, բաղադրյալ խունկը,


Աշտանակն ու նրա մասերը թող ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով և դնեն լծակների վրա։


Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ