Դեպի երկի՛նք բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. երկինքը հաստատված է ծխի պես, և երկիրը պիտի մաշվի ձորձի պես, նրա բնակիչները ևս նույն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկությունը հավիտենապես պիտի մնա, և իմ արդարությունը չի պակասելու։
Եբրայեցիներին 8:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոր ուխտի մասին խոսելով՝ նա առաջինը հին համարեց, իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալուն։ |
Դեպի երկի՛նք բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. երկինքը հաստատված է ծխի պես, և երկիրը պիտի մաշվի ձորձի պես, նրա բնակիչները ևս նույն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկությունը հավիտենապես պիտի մնա, և իմ արդարությունը չի պակասելու։
Նույնպես և ընթրիքից հետո բաժակը վերցրեց և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է, որ կնքվում է ձեզ համար թափված իմ արյունով։
Սերը երբեք չի վախճանվում. թե՛ մարգարեությունները կչքանան, թե՛ լեզուները կլռեն, թե՛ գիտությունը կանհետանա։
Նա մեզ նաև կարող դարձրեց լինելու նոր Ուխտի ծառաներ, ոչ թե գրով, այլ Հոգով, քանի որ գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։
Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։
և Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբելի։
Բայց արդ, Հիսուսն ավելի բարձր սպասավորության հասավ, քանի որ միջնորդ է առավել լավ ուխտի, ուխտ, որ լավագույն խոստումների վրա հիմնվեց։
Եվ ահա մեղադրում է նրանց և ասում. «Ահավասիկ օրեր պիտի գան,- ասում է Տերը,- և Իսրայելի տան հետ ու Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի կնքեմ,
Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։