Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 8:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եվ ահա մեղադրում է նրանց և ասում. «Ահավասիկ օրեր պիտի գան,- ասում է Տերը,- և Իսրայելի տան հետ ու Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի կնքեմ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ նրանց հանդիմանելով ասում է. «Ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ ես Իսրայելի տան և Հուդայի տան հետ նոր ուխտ կկատարեմ,

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 8:8
25 Խաչաձեւ Հղումներ  

և Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբելի։


Նրանց հետ հավիտենական ուխտ կկնքեմ, որից չեմ հրաժարվի՝ բարություն անելով նրանց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսզի նրանք չապստամբեն իմ դեմ։


Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։


Նա մեզ նաև կարող դարձրեց լինելու նոր Ուխտի ծառաներ, ոչ թե գրով, այլ Հոգով, քանի որ գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։


Նույն ձևով էլ ընթրիքից հետո վերցրեց բաժակը և ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. արե՛ք այս իմ հիշատակի համար, քանի անգամ էլ խմեք»։


Նույնպես և ընթրիքից հետո բաժակը վերցրեց և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է, որ կնքվում է ձեզ համար թափված իմ արյունով։


Խաղաղության ուխտ եմ կնքելու նրանց հետ, և նրանց հետ այդ ուխտը հավիտենական է լինելու։ Հաստատուն եմ դարձնելու նրանց ու բազմացնելու, սրբարանս էլ դնելու եմ նրանց մեջ՝ հավիտենապես։


Ահա օրեր պիտի գան,- ասում է Տերը,- երբ Անամայելի աշտարակից մինչև Անկյան դուռը Տիրոջ համար քաղաք պիտի շինվի։


Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։


Հիսուսն ասաց նրանց. «Ա՛յս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։


«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու Իսրայելի տունը և Հուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով և անասունի սերնդով։


Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։


Ահա թե ինչու օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասի՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի ժողովրդին հանեց եգիպտացիների երկրից”,


«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- և ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի, որ թագավորելու է որպես արքա. նա խելամիտ է լինելու, իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա։


Իսկ իր աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ կկամենաք Մարդու Որդու օրերից մեկը տեսնել, և չեք տեսնի։


որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։


նրանց համար, ովքեր այսօր մեզ հետ են՝ Տիրոջ՝ մեր Աստծու առջև, այլ նաև նրանց համար, ովքեր այսօր մեզ հետ չեն։


Այդ նույն չափով Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն մի ուխտի։


Բայց արդ, Հիսուսն ավելի բարձր սպասավորության հասավ, քանի որ միջնորդ է առավել լավ ուխտի, ուխտ, որ լավագույն խոստումների վրա հիմնվեց։


Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։


Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահպանվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ