Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 13:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Սերը երբեք չի վախճանվում. թե՛ մարգարեությունները կչքանան, թե՛ լեզուները կլռեն, թե՛ գիտությունը կանհետանա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Սերը երբեք չի անհետանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 13:8
14 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է։


որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։


Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց։


Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։


Բայց երբ գա այն, ինչ կատարյալ է, կանհետանա այն, ինչ մասնակի է։


մեկ ուրիշին՝ հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տեսակ-տեսակ լեզուներ, մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն։


Եվ երբ Պողոսը նրանց վրա ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. լեզուներ էին խոսում ու մարգարեանում։


Բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, և դու, երբ կրկին ինձ դառնաս, հաստատես քո եղբայրներին»։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։


Հետևաբար, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և մի՛ արգելեք լեզուներով խոսելը։


Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։


Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, ապա դեռ չգիտի այնպես, ինչպես պետք է գիտենալ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ