Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։
Եբրայեցիներին 2:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեկը վկայում է մի տեղ և ասում է. Մարդն ի՞նչ է, որ հիշես նրան, կամ մարդու որդին ի՞նչ է, որ հոգածություն ցուցաբերես նրա հանդեպ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեկը մի տեղ վկայել է՝ ասելով. «Մարդն ի՞նչ է, որ նրան հիշես, կամ մարդու որդին, որ նրան այցելում ես։ |
Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։
Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։
որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։
Քանզի մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասված. «Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից» (Ծնն. 2.2)։
Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու հավիտյան քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սաղ. 109(110).4)։
Քննում էին, թե ո՛ր և ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին։