Եբրայեցիներին 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հավատո՛վ ենք իմանում, որ տիեզերքն ստեղծվել է Աստծու խոսքով՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ |
Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց. ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։
Այսպես կասեք նրանց. «Այն աստվածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից և այս երկնքի տակից»։
Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։
և ասում. «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման պահանջմունքներով մարդիկ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որն ստեղծեց երկինքը և երկիրը, ծովը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ։
Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է Տերը երկնքի և երկրի. նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում,
ինչպես գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» (Ծնն. 17.5)։ Եվ սա Աստծու առաջ, որին հավատաց, որ կենդանացնում է մեռելներին և գոյության է կոչում չեղած բաները։
այլ քարոզում ենք Աստծու խորհրդավոր ու ծածուկ իմաստությունը, որն Աստված հավիտյաններից առաջ սահմանել էր մեր փառքի համար,
Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։
Այս կամեցողները մոռացության են տվել այն, որ ի սկզբանե երկինքն էր, և երկիրը՝ ջրերից. ջրերը հաստատ են մնում Աստծու խոսքով.
«Մեր սուրբ Տե՛ր, Աստվա՛ծ, արժանի ես ընդունելու փառք և պատիվ և զորություն, որովհետև ամեն բան դու ստեղծեցիր, և քո կամքով ստեղծվեցին ու գոյություն առան»։