Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ իրենց տեսակներով, ընտանի կենդանիներին՝ իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններին՝ իրենց տեսակներով։ Աստված տեսավ, որ լավ են։
որովհետև անհավատ ամուսինը սրբագործվում է իր կնոջ միջոցով, և անհավատ կինը սրբագործվում է իր ամուսնու միջոցով, այլապես ձեր որդիները պիղծ կլինեին, մինչդեռ հիմա սուրբ են։
Այս մարդիկ ամուսնությունն արգելում են և հրահանգում են հեռու մնալ որոշ ուտելիքներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալ և ճշմարտության ճանաչմանը հասած մարդիկ գոհությամբ վայելեն։