«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լեռների վրա մեզ հալածողները թեթևաշարժ են. նրանք, ինչպես երկնային արծիվներ, ճախրեցին բարձր լեռների վրա և անապատում դարան մտած՝ պաշարեցին մեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեր հալածիչները երկնքի արծիվներից արագաշարժ են. մեզ հալածեցին սարերի վրա, մեզ համար անապատում դարան սարքեցին։ |
«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։
Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։
Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։
«Կիջնի նրանց մեջտեղում՝ իբրև երկիր, և ինչպես արծիվ՝ Տիրոջ տան վրա, քանի որ դրժեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ ամբարշտություն գործեցին։
Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։
Փախչելը կանհետանա վազողից, և ով հզոր լինի, չի հզորանա իր հզորության մեջ, և պատերազմողը չի փրկի իր անձը։
Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները, ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը. նրանց զինյալները կասպատակեն, կդիմեն հեռուներից և կսլանան, ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։
Քո դեմ կհանի մի ազգ, հեռու վայրերից՝ երկրի ծագերից, նման խոյացող արծվի, ազգ, որի լեզուն չես հասկանա։