Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Որսացին մեզ. մի փոքր ժամանակ ևս, և մեզ սպանած-բնաջնջած կլինեն մեր քաղաքներից։ Հասել է ժամը, հասել է ժամանակը, լրացան մեր օրերը, լրացան ժամանակները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մարդիկ որսացին մեր քայլերը, ու չենք կարող շրջել մեր փողոցներում. մեր վախճանը մոտեցավ, մեր օրերը լցվեցին. իրոք մեր վախճանը եկել է։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:18
16 Խաչաձեւ Հղումներ  

Որսված եմ իբրև առյուծ, որին պիտի սպանեն։ Ինձ դարձյալ չարաչար ջնջում ես,


Տերն ինձ ասաց. «Ճիշտ ես տեսնում. ես արթուն հետևում եմ, որպեսզի իմ ասածները կատարվեն»։


«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։


Իսկ Երեմիան ասաց. «Սուտ ես ասում, ես չեմ փախչում քաղդեացիների մոտ»։ Բայց նա չլսեց նրան։ Սարուն Երեմիային բռնեց և բերեց իշխանների մոտ։


Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելացիների տունը պիտի կալսվի հասուն օրանի նման, մի քիչ ևս, և կգա նրա հնձի ժամանակը»։


Ինչպես թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին,


«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունը՝ դառնացնող ժողովուրդը, ասում է. “Տեսիլքը, որ դա տեսնում է, բազմաթիվ օրեր հետո է իրագործվելու, իսկ այն, ինչ մարգարեանում է՝ հեռավոր ժամանակներում”։


և ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ թռչնորսորդների գործիք։ Եվ Տերն ինձ ասաց. «Վախճանը հասել է Իսրայելի իմ ժողովրդի վրա, և այլևս չեն շարունակի շրջանցել նրանց։


Ինչպես հին առակն է ասում՝ “Անօրեն ձեռքից է գալիս վնասը”, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։