Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Տերն ինձ ասաց. «Ճիշտ ես տեսնում. ես արթուն հետևում եմ, որպեսզի իմ ասածները կատարվեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 1:12
15 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար էլ նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. այսուհետև բոլոր այն բաները, որ ասացի, չեն դանդաղելու, այլ ինչ որ ասացի՝ իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։


Արդարև, ես՝ Տերս, այս բաներն ասացի, ասացի և դրանք իրագործելու եմ, չեմ հետաձգելու, որովհետև, ո՛վ դառնացնող ժողովուրդ, ձեր օրոք այդ բաներն ասացի և դրանք իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։


Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ և կփրկվես»։


և ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ թռչնորսորդների գործիք։ Եվ Տերն ինձ ասաց. «Վախճանը հասել է Իսրայելի իմ ժողովրդի վրա, և այլևս չեն շարունակի շրջանցել նրանց։


Տերը լսեց ինձ ասած ձեր խոսքերը։ Տերն ասաց ինձ. “Լսեցի ժողովրդի այն խոսքերը, որ ասացին քեզ։ Նրանք ամեն ինչ ճիշտ ասացին։


Կհատուցեմ վրեժխնդրության օրը, այն ժամանակ, երբ նրանք կշեղեն իրենց ուղին, որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, և ձեր դատաստանը պատրաստ է։


Եվ Տերն ինձ ասաց. “Նրանք ճիշտ են ասում։


Դպիրներից ոմանք նրան պատասխանեցին և ասացին. «Վարդապե՛տ, լա՛վ ասացիր»։


Ու ինչպես որ հետևում էի նրանց՝ խլելու և կործանելու, քանդելու, կորստյան մատնելու և չարչարելու համար, այդպես էլ պիտի հսկեմ նրանց վրա,- ասում է Տերը,- կառուցելու և տնկելու համար։


Տերը նորից խոսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Եռացող կաթսա եմ տեսնում՝ բերանը հյուսիսից դեպի այս կողմ»։


այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։


Ասացի. «Թուզ, քաղցր թուզ, շատ քաղցր թուզ, նաև ժանտ թուզ, անչափ ժանտ, որ իր դառնության պատճառով չի ուտվում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ