Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
ԵՐԵՄԻԱ 6:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բենիամինի՛ որդիներ, արիացե՛ք Երուսաղեմում, փո՛ղ հնչեցրեք Թեկուեում և դրո՛շ բարձրացրեք Բեթաքարմայի վրա, որովհետև հյուսիսից հայտնվել են չարիքներ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապաստա՛ն գտեք, ո՛վ Բենիամինի որդիներ, Երուսաղեմի միջից։ Թեկուեում փո՛ղ հնչեցրեք և Բեթաքարմայի վրա նշա՛ն բարձրացրեք, որովհետև հյուսիսից չարիք և մեծ ավերում է երևում։ |
Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
Իսկ Մոխրի դարպասի վերակառուցումը ստանձնեց Հռեքաբի որդի Մելքիան՝ Բեթաքարմի շրջակայքի իշխանը, ինքը և իր որդիները, և վերականգնեցին այն, կանգնեցրին նրա դռները, փականներն ու նիգերը։
Նրանց կողքին իրենց տեղն էին գրավել թեկուացիները, բայց քաղաքի ազնվականներն իրենց մասնակցությունը չբերեցին նրանց աշխատանքին։
Բոթաբեր ձայն է գալու և մեծ դղրդում՝ հյուսիսի երկրից, որպեսզի Հուդայի քաղաքներն ավերածության ենթարկի և ջայլամների կայան դարձնի։
ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։
Հեծյալների ձայնից և լարված աղեղներից ամբողջ երկիրը խույս տվեց, մարդիկ սողոսկեցին քարայրները, թաքնվեցին անտառներում, բարձրացան քարանձավները. բոլոր քաղաքները լքվեցին, ու նրանց մեջ մարդ չի բնակվում։
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ զորք է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ։ Երկրի ծագերից հառնելու են բազում թագավորներ,
Ամովսի պատգամները, որ եղան Թեկվայի Ակկարիմում, որոնք տեսավ Երուսաղեմի համար Հուդայի արքա Ոզիայի օրերին և Իսրայելի արքա Հովասի որդու՝ Հերոբովամի օրերին՝ երկրաշարժից երկու տարի առաջ, և ասաց.
Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։
Կառքը, որի մեջ սև ձիերն էին, ելնում էր դեպի հյուսիսի երկիր, սպիտակները ելնում էին նրանց հետևից, և բծավորները ելնում էին դեպի հարավի երկիր
Հեբուսացիները բնակվում էին Երուսաղեմում, և Հուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դեմ, հեբուսացիները մինչև այսօր Երուսաղեմում բնակվում են Հուդայի որդիների հետ։
Բենիամինի որդիները Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին չնվաճեցին, և հեբուսացիները բնակվում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչև այսօր։