Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի խելացի կին վերցրեց ու ասաց նրան. «Խնդրում եմ, քեզ սգավո՛ր ձևացրու և սգո զգե՛ստ հագիր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր մի այնպիսի կին, որ շատ օրերից ի վեր սգավոր է իր մեռելի համար։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:2
17 Խաչաձեւ Հղումներ  

Նա շինեց Բեթղեհեմը, Ետամը, Թեքովեն,


Ամովսի պատգամները, որ եղան Թեկվայի Ակկարիմում, որոնք տեսավ Երուսաղեմի համար Հուդայի արքա Ոզիայի օրերին և Իսրայելի արքա Հովասի որդու՝ Հերոբովամի օրերին՝ երկրաշարժից երկու տարի առաջ, և ասաց.


Դու լվացվի՛ր, օծանելի՛ք ցանվիր, հագուստներդ հագի՛ր և դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ հայտնվիր, մինչև որ նա ուտելն ու խմելը վերջացնի։


Բենիամինի՛ որդիներ, արիացե՛ք Երուսաղեմում, փո՛ղ հնչեցրեք Թեկուեում և դրո՛շ բարձրացրեք Բեթաքարմայի վրա, որովհետև հյուսիսից հայտնվել են չարիքներ,


Նրանց կողքին իրենց տեղն էին գրավել թեկուացիները, բայց քաղաքի ազնվականներն իրենց մասնակցությունը չբերեցին նրանց աշխատանքին։


Նրանք, առավոտյան կանուխ արթնանալով, գնացին Թեկովայի անապատը։ Երբ նրանք ճանապարհ էին ընկնում, Հովսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեք, Հուդայի և Երուսաղեմի բնակիչնե՛ր, հավատացե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և նա էլ ձեզ կհավատա, հավատացե՛ք նրա մարգարեներին ու հաջողություն կունենաք»։


Դավիթը, գետնից վեր կացավ, լվացվեց ու օծվեց, փոխեց իր զգեստները, մտավ Աստծու տունն ու երկրպագեց նրան։ Ապա նա իր տուն մտավ, ուզեց հաց ուտել։ Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերավ։


Այլ դու երբ ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը,


Թո՛ղ հագուստներդ միշտ սպիտակ լինեն, և օծման յուղը չպակասի գլխիցդ։


Ասաց. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին Եվ մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ»։


Նրանց կողքին մեկ այլ հատված՝ արտաքին մեծ աշտարակի դիմացից մինչև Սոփելի պարիսպը, ստանձնեցին թեկուացիները։


Երբ Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը՝ Ուրիան սպանվել է, ողբաց իր մարդու մահը։


Մի իմաստուն կին պարսպից ձայն տվեց՝ ասելով. «Լսեցե՛ք, լսեցե՛ք, Հովաբին ասե՛ք, որ մոտ գա, ես նրա հետ պիտի խոսեմ»։


փեղղատացի Աղղաս, թեկուացի Եսկաթի որդի Իրաս,


և Հերոբովամն իր կնոջն ասաց. «Վե՛ր կաց, կերպարանափոխվի՛ր, որ չիմանան՝ դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարեն։ Նա գուշակել է, որ ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։


Տերն ասաց Աքիային. «Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիվանդ որդու մասին, իսկ դու այսպես և այսպես կասես նրան»։


Ապա վեր կացավ գնաց։ Իսկ Թամարը իր վրայից հանեց քողը և հագավ այրիության զգեստը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ