ՆԵԵՄԻԱ 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ14 Իսկ Մոխրի դարպասի վերակառուցումը ստանձնեց Հռեքաբի որդի Մելքիան՝ Բեթաքարմի շրջակայքի իշխանը, ինքը և իր որդիները, և վերականգնեցին այն, կանգնեցրին նրա դռները, փականներն ու նիգերը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Իսկ Աղբի դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան. նա շինեց այն և դրեց նրա դռները, փականքները և նիգերը։ Տես գլուխը |
Հեուն գնաց այնտեղից և հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Հովնադաբին։ Նա բարևեց նրան ու ասաց. «Արդյոք քո սիրտը հավատարի՞մ է, ինչպես իմ սիրտն է հավատարիմ քո հանդեպ»։ Հովնադաբն ասաց. «Հավատարիմ է»։ Հեուն ասաց. «Եթե այդպես է, ձեռքդ ի՛նձ տուր»։ Սա տվեց իր ձեռքը, և նա իր մոտ՝ մարտակառքի վրա, բարձրացրեց նրան։