Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա]։
ԵՐԵՄԻԱ 52:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հինգերորդ ամսին, ամսի տասին,- դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր,- բաբելացիների արքայի թիկնազորի պետ Նաբուզարդան դահճապետը եկավ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսին՝ ամսի տասին, Երուսաղեմ եկավ Նաբուզարադան թիկնապահապետը, որը Բաբելոնի թագավորի առաջ էր կանգնում։ |
Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա]։
Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։
Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթերորդ օրը Բաբելոնի արքայի ծառա Նաբուզարդան դահճապետը եկավ Երուսաղեմ,
Քանի որ մեր հայրերը բարկացրին երկնքի և երկրի Աստծուն, նրանց հանձնեց բաբելացիների և քաղդեացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը քանդեց այս տունը և ժողովրդին գերեվարեց Բաբելոն։
և թագավորին ասացի. «Արքա՛, դու ապրի՛ր հավիտյան. իմ դեմքն ինչպե՞ս տխուր ու տրտում չլինի, երբ իմ քաղաքն ու իմ հոր տունը անապատ է, իսկ դարպասները՝ հրից ոչնչացած»։
Դպրապետին՝ ինչպես «անցած ժամանակների մասին»-ը։ Ասափի վկայությունը։ Սաղմոս եթովպացիների մասին
նաև Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի օրոք՝ մինչև Հուդայի արքա Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի բնակչության գերությունը, որ տեղի ունեցավ նույն տարվա հինգերորդ ամսին։
Պիտի գան քաղդեացիները, որպեսզի պատերազմեն այդ քաղաքի դեմ և հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստվածներին, որպեսզի ինձ դառնություն պատճառեին։
Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան Երեմիային հանձնեց Նաբուզարդան դահճապետի ձեռքը և պատվիրեց նրան՝ ասելով.
Ժողովրդի մնացած մասին, որ մնացին քաղաքում, և իրենց կողմն անցածներին, ինչպես և ժողովրդի թափթփուկներին Նաբուզարդան դահճապետը քշեց Բաբելոն։
իսկ քաղդեացի բոլոր զորքերը, որոնք եկել էին դահճապետի հետ, Երուսաղեմի պարիսպներն ամբողջապես շուրջանակի քանդեցին։
«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։