Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 նաև Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի օրոք՝ մինչև Հուդայի արքա Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի բնակչության գերությունը, որ տեղի ունեցավ նույն տարվա հինգերորդ ամսին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի օրերին, մինչև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը, հինգերորդ ամսում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 1:3
19 Խաչաձեւ Հղումներ  

Նեքավով փարավոնը նրանց վրա թագավոր նստեցրեց Հուդայի երկրի արքա Հովսիայի որդի Եղիակիմին իր հոր՝ Հովսիայի փոխարեն. նրա անունը փոխեց և Հովակիմ դրեց, իսկ Հովաքազին առավ տարավ Եգիպտոս, որտեղ և նա մեռավ։


Բաբելոնի արքան նրա փոխարեն թագավոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, և նրա անունը դրեց Սեդեկիա։


Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հովաքազ, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։


Տերը խոսքն ուղղեց ինձ և ասաց.


Երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր բոլոր զորքերով, իր իշխանությանը ենթակա բոլոր երկրներով ու բոլոր ժողովուրդներով պատերազմի ելավ Երուսաղեմի և Հուդայի բոլոր քաղաքների դեմ, Տերը խոսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.


Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի օրերին Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.


«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.


Սեդեկիայի տասնմեկերորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսի իններորդ օրը, պարիսպը ճեղք տվեց,


«Խոսի՛ր երկրիդ ժողովրդի և քահանաների հետ ու կասես. “Եթե պահք պահեք և կոծ անեք հինգերորդ կամ յոթերորդ ամիսներին, ահա յոթանասուն տարի, մի՞թե ինձ համար պահք պահած կլինեք։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ