Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ Հուդայի Հովաքին թագավորն իր մոր և իր ծառաների, իշխանների ու ներքինիների հետ դուրս եկավ ու գնաց Բաբելոնի թագավորի մոտ, և Բաբելոնի թագավորը նրան բռնեց իր թագավորության ութերորդ տարում։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:12
26 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են թվերը նրանց, որոնց գերեց Նաբուքոդոնոսոր արքան. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա,


Տերն ինձ ցույց տվեց թզի երկու կողով, որոնք դրված էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից հետո, երբ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը Երուսաղեմից գերեց Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային, Հուդայի իշխաններին, արհեստավորներին, դարբիններին ու մեծամեծներին և նրանց տարավ Բաբելոն։


Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։


Հուդայի արքա Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթերորդ օրը Բաբելոնի Եվիլմարոդաք արքան իր թագավորության առաջին տարում շնորհ արեց Հուդայի Հովաքին արքային, նրան հանեց իր բանտից,


«Մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը՝ դառնացնող ժողովրդին. չգիտե՞ք, թե այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի։ Երբ բաբելացիների թագավորը Երուսաղեմ գա, նրա թագավորին ու իշխաններին պիտի վերցնի և նրանց իր մոտ՝ Բաբելոն տանի։


Այս է Երեմիային ուղղված խոսքը՝ Հուդայի ժողովրդի մասին, ասված Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ համապատասխանում է բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջին տարուն,-


Հուդայի արքա Հովակիմի գերության երեսունյոթերորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ բաբելացիների Ուլմարովդաք արքան իր թագավոր դարձած տարին պատվի արժանացրեց Հուդայի արքա Հովակիմին. նրան հանեց այն տնից, որտեղ նա գտնվում էր հսկողության տակ,


Տերը քեզ և քո ժողովրդի վրա նշանակված իշխաններին կտանի կհանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, և այնտեղ կպաշտես օտար՝ փայտե ու քարե աստվածների։


“Քո որդիները, որոնք քեզնից են ծնվելու, գերի պիտի ընկնեն ու ներքինիներ դառնան Բաբելոնի արքայի տանը”»։


Բաբելոնի արքան մտավ Երուսաղեմ քաղաքը, երբ նրա զորականները պաշարված էին պահում այն։


Թագավորին ու բռնացող իշխաններին ասացե՛ք. «Խոնարհվե՛ք ու գետնի՛ն նստեք, քանի որ ձեր փառքի պսակն ընկավ ձեր գլուխներից։


որոնք չհափշտակեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, երբ ինքը Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ազնվականներին Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն,-


Դրա համար էլ Տերն այսպես է ասում Հուդայի Հովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դավթի աթոռին, և նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տոթի, իսկ գիշերը՝ ցրտի մեջ։


Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիան, որին Հուդայի երկրի վրա թագավոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։


Հինգերորդ ամսին, ամսի տասին,- դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր,- բաբելացիների արքայի թիկնազորի պետ Նաբուզարդան դահճապետը եկավ,


Ամսվա հինգերորդ օրն էր. դա Հովակիմ արքայի գերության հինգերորդ տարին էր։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայելի իշխանի վրա։


Եվ ուրեմն այն տնկեցին անապատում, անջրդի հողի մեջ։


Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթերորդ օրը Բաբելոնի արքայի ծառա Նաբուզարդան դահճապետը եկավ Երուսաղեմ,


Այդ պատճառով նզովքը պիտի ուտի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։


մի մատաղատունկ պոկեց, քանանացիների երկիրը տարավ և այն պարսպապատ քաղաքում տնկեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ