Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 39:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ժողովրդի մնացած մասին, որ մնացին քաղաքում, և իրենց կողմն անցածներին, ինչպես և ժողովրդի թափթփուկներին Նաբուզարդան դահճապետը քշեց Բաբելոն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և իր կողմն անցած դասալիքներին ու մնացած ժողովրդին Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ Բաբելոն։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 39:9
20 Խաչաձեւ Հղումներ  

Սա է այն խոսքը, որ Տերն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում։ Նրան, ձեռքերը շղթայակապ, վերցրին Երուսաղեմի և Հուդայի բոլոր գերիների միջից, որոնց քշում էին Բաբելոն։


Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա]։


Նաբուզարդան դահճապետն առավ նրանց ու տարավ բաբելացիների արքայի մոտ՝ Դեբլաթա։


Այսպես է ասում Տերը. «Ահա ես նեղությունն իբրև խոչընդոտ քար եմ դնելու այդ երկրի բնակիչների ոտքերի տակ և հալածելու եմ նրանց, որ չգտնվեն»։


Նաբուզարդան դահճապետը նրանց առավ տարավ Ռեբղաթա՝ Բաբելոնի արքայի մոտ։


Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային հանձնվելիք փախստականներին և մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարավ։


Այս երկրից ես ձեզ կնետեմ մի երկիր, որը չգիտեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կծառայեք օտար աստվածներին, բայց ձեզ ողորմածություն չեն անի»։


Իմ ժողովուրդն այսուհետև գերության է մատնվելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից և ջրի ծարավից բազմանալու են նրանց դիակները։


“Քո որդիները, որոնք քեզնից են ծնվելու, գերի պիտի ընկնեն ու ներքինիներ դառնան Բաբելոնի արքայի տանը”»։


Տերը ձեզ կցրի բոլոր ազգերի մեջ, սակավաթիվ կլինեք այն ազգերի մեջ, ուր Տերը կտանի ձեզ,


Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։


Ինչպես այդ ժանտ թուզը, որն իր դառնության պատճառով չի ուտվում,- այսպես է ասում Տերը,- այդ վիճակին պիտի մատնեմ Հուդայի արքա Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղեմում մնացածներին, այդ երկրում մնացածներին և Եգիպտոսում բնակվողներին։


Սեդեկիա արքան Երեմիային ասաց. «Ես կասկած ունեմ քաղդեացիների մոտ փախած հրեաների նկատմամբ. գուցե ինձ մատնեն նրանց ձեռքը, և նրանք ծաղրուծանակի ենթարկեն ինձ»։


Բաբելացիների արքան մահվան դատապարտեց նրանց ու սպանեց Դեբլաթայում՝ Եմաթի երկրում։ Հուդայի ժողովուրդն իր երկրից գերեվարվեց։


Զորքի բոլոր հրամանատարները, որոնք գտնվում էին դաշտում, իրենք ու իրենց զորքերը լսեցին, որ բաբելացիների արքան երկրին վերակացու է կարգել Աքիկամի որդի Գոդողիային՝ նրան հանձնելով տղամարդկանց ու կանանց և մեծաթիվ ժողովրդի, ինչպես և երկրի բնակչության աղքատ մասին, որոնց չէր գաղթեցրել Բաբելոն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ