Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 2:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 և թագավորին ասացի. «Արքա՛, դու ապրի՛ր հավիտյան. իմ դեմքն ինչպե՞ս տխուր ու տրտում չլինի, երբ իմ քաղաքն ու իմ հոր տունը անապատ է, իսկ դարպասները՝ հրից ոչնչացած»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 և ասացի թագավորին. «Արքա՛, հավիտյան ապրի՛ր. ինչո՞ւ չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 2:3
21 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ինձ ասացին. «Գերությունից փրկվածներն այնտեղ՝ իրենց երկրում, մեծ նեղության և նախատինքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները դեռ քանդված և ավերված են, նրա դարպասներն՝ հրկիզված»։


Բերսաբեեն երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Հավիտյան կեցցե՛ իմ տերը՝ Դավիթ արքան»։


Քանզի բարձր է Տերը, Տեսնում է խոնարհներին, Հպարտներին՝ հեռվից ճանաչում։


Նրա դռները տապալեցին, խորտակեցին նրա նիգերը։ Նրանց թագավորներն ու իշխանները հեթանոսների մեջ էին. օրենք ու մարգարեներ չկային, չկային և նրանք, ովքեր տեսիլքներ էին տեսնում Տիրոջ կողմից։


Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին Դավթի հետնորդների գերեզմանների բարձր տեղում։ Ամբողջ Հուդան և Երուսաղեմի բնակիչները նրան փառք ու պատվի արժանացրին իր մահվան ժամանակ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Մանասեն։


Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում, քանի որ նրան թագավորների գերեզմանոցում չթաղեցին։ Նրա փոխարեն թագավորեց Եզեկիան։


Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։


Քանզի իմացավ մեր կազմվածքները և հիշեց, որ հող ենք մենք,


Ձեր քաղաքներն ավերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր տաճարները և ձեր զոհերի անուշ բույրն այլևս չպիտի հոտոտեմ։


Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթերորդ օրը Բաբելոնի արքայի ծառա Նաբուզարդան դահճապետը եկավ Երուսաղեմ,


այրեց Տիրոջ տունը, կործանեց Երուսաղեմի պարիսպը և նրա մեջ եղած ապարանքները հրո ճարակ դարձրեց, ոչնչացրեց ամեն մի գեղեցիկ անոթ։


Ես Հեղեղատի դարպասով դուրս ելա ու անցնելով Թզենիների աղբյուրի բերանով՝ հասա Աղբերի դարպասը. ճնշվում էի Երուսաղեմի պարիսպների տխուր վիճակից, որոնք փլված էին, իսկ դրա դարպասները՝ կրակից ոչնչացած։


Հինգերորդ ամսին, ամսի տասին,- դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր,- բաբելացիների արքայի թիկնազորի պետ Նաբուզարդան դահճապետը եկավ,


Իրապես, մարդ շրջում է ստվերի նման, Սակայն իզո՜ւր է խռովվում. Գանձ է դիզում՝ չիմանալով՝ ո՛ւմ համար։


Մարդու օրերը խոտի են նման։ Ծաղկում է վայրի ծաղկի պես.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ