ԵՐԵՄԻԱ 51:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից հետ կանգնեցին, մնացին պաշարման մեջ, բեկվեց նրանց զորությունը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնվեցին նրանց տները, ջարդվեցին դրանց փականքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բաբելոնի պատերազմիկները դադարեցին պատերազմելուց, իրենց ամրոցներում մնացին, նրանց ուժը սպառվեց, կանանց պես դարձան. նրա բնակարաններն այրվեցին, նրա նիգերը կոտրվեցին։ |
Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով և զարհուրելով Զորությունների Տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրա։
Ահավասիկ նրանք բոլորը խռիվի պես, պիտի այրվեն կրակի մեջ և իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից. նստած ես կրակի կայծերի վրա.
Պիտի գրավվի Կարիավովթը, պիտի նվաճվեն նրա ամրոցները, և այն օրը Մովաբի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես։
Ցնծության աղաղա՛կ բարձրացրեք նրա շուրջը, որովհետև թուլացան նրա ձեռքերը, տապալվեցին աշտարակները, և կործանվեցին նրա պարիսպները, քանզի վրեժխնդրությունն Աստծուց է։ Վրեժխնդի՛ր եղեք դրանից. ինչպես ինքն արեց՝ իրե՛ն արեք։
ելքերը բռնված են չորս կողմից, բնակիչները կրակի մեջ այրվել են, իսկ պատերազմող մարդիկ խույս են տվել դեպի դարպասները»։
և սաստիկ հարբեցնի նրա զորավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զորագլուխներին ու նրա զորավոր մարդկանց. նրանք պիտի ննջեն հավիտենական քնով ու չարթնանան»,- ասում է արքան, որի անունը Տեր Ամենակալ է։
Նրա դռները տապալեցին, խորտակեցին նրա նիգերը։ Նրանց թագավորներն ու իշխանները հեթանոսների մեջ էին. օրենք ու մարգարեներ չկային, չկային և նրանք, ովքեր տեսիլքներ էին տեսնում Տիրոջ կողմից։
Եվ կփշրեմ Դամասկոսի նիգերը, կբնաջնջեմ Ովնի դաշտերի բնակիչներին և կկոտորեմ Խառանի տղամարդկանց ցեղը, և կգերեվարվի ասորիների ընտիր ժողովուրդը»,- ասում է Տերը։
Ահա քո ժողովուրդները կանանց նման են քո մեջ. քո երկրի դռներն ամբողջությամբ կբացվեն քո թշնամիների համար, և կրակը կուտի քո նիգերը։
նրա տանջանքների երկյուղից հեռու կանգնելով՝ պիտի ասեն. «Վա՜յ քեզ, մե՛ծ քաղաք Բաբելոն, հզո՛ր քաղաք, մեկ ժամում եկավ հասավ քո դատաստանը»։