Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 ելքերը բռնված են չորս կողմից, բնակիչները կրակի մեջ այրվել են, իսկ պատերազմող մարդիկ խույս են տվել դեպի դարպասները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Գետանցքերը գրավված են, և մորուտների թավուտները՝ կրակով այրված, և պատերազմիկները՝ սարսափած։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:32
7 Խաչաձեւ Հղումներ  

Ես ասում եմ անդունդին՝ ավերվի՛ր. և ես պիտի ցամաքեցնեմ նրա գետերը։


Ահավասիկ նրանք բոլորը խռիվի պես, պիտի այրվեն կրակի մեջ և իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից. նստած ես կրակի կայծերի վրա.


Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից հետ կանգնեցին, մնացին պաշարման մեջ, բեկվեց նրանց զորությունը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնվեցին նրանց տները, ջարդվեցին դրանց փականքները։


Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բոթը տալու բաբելացիների թագավորին, թե նրա քաղաքը գրավված է,


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելացիների տունը պիտի կալսվի հասուն օրանի նման, մի քիչ ևս, և կգա նրա հնձի ժամանակը»։


Քաղաքի պարիսպը ճեղք տվեց, բոլոր կռվող մարդիկ փախուստի դիմեցին և գիշերով, երբ քաղդեացիները քաղաքի շուրջն էին, ներքին և արտաքին պարիսպների մեջ ընկած դարպասի ճանապարհով, արքունի պարտեզի կողմով դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Արաբա տանող ճանապարհով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ