Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բոթը տալու բաբելացիների թագավորին, թե նրա քաղաքը գրավված է,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Սուրհանդակը սուրհանդակին ընդառաջ է վազում, և լրաբերը՝ լրաբերին ընդառաջ՝ Բաբելոնի թագավորին ասելու, որ նրա քաղաքը մի ծայրից մյուս ծայրը գրավվեց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:31
16 Խաչաձեւ Հղումներ  

Սուրհանդակները, ըստ թագավորի հրամանի, թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելի ու Հուդայի բնակիչների մոտ և ասացին. «Իսրայելացինե՛ր, դարձե՛ք դեպի Տերը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, որ նա էլ դառնա դեպի փրկվածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատվածներդ։


Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առավ, նրա ձեռքերը թուլացան, նեղությունը ծննդկան կնոջ երկունքի պես տագնապի մեջ գցեց նրան։


Կհարձակվեն քեզ վրա, դու կբռնվես, ո՛վ Բաբելոն, և չես իմանա. ահա գտնվեցիր ու բռնվեցիր, որովհետև Տիրոջ դեմ դարձար»։


Հարված հարվածի վրա եկավ. բողո՛ք բարձրացրեք, քանզի ողջ երկիրը միանգամից թշվառացավ, վրանս խորտակվեց, և քանդվեցին վրանիս ծածկոցները։


Սակայն սուրհանդակից էլ արագ անցավ իմ կյանքը. փախավ այն ու չերևաց։


«Պատմե՛ք ազգերին, լո՛ւր տվեք, նշա՛ն արեք, լսելի՛ դարձրեք, մի՛ ծածկեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամոթով մնաց, Մերոդաքը մատնվեց, խայտառակվեցին նրա կուռքերը, ամոթահար եղան նրա աստվածները”։


ելքերը բռնված են չորս կողմից, բնակիչները կրակի մեջ այրվել են, իսկ պատերազմող մարդիկ խույս են տվել դեպի դարպասները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ