ԵՐԵՄԻԱ 50:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հպարտությունդ տեղի պիտի տա, և ոչնչանա. ոչ ոք այն չի վերականգնի։ Կրակ պիտի վառեմ քո Անտառներում, որ իր շուրջը եղած ամեն բան պիտի լափի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամբարտավանը պիտի սայթաքի ու վայր ընկնի, և նրան կանգնեցնող չպիտի լինի։ Նրա քաղաքների մեջ կրակ պիտի վառեմ, և այն պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։ |
Ձեր չար ընթացքի համեմատ ես կայցելեմ ձեզ,- ասում է Տերը,- կրակ կվառեմ ձեր Անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը»։
Եվ այլևս քեզնից չեն վերցնելու ո՛չ անկյունաքար, ո՛չ էլ հիմքի քար, որովհետև դու հավիտյան պիտի լինես ապականության մեջ,- ասում է Տերը։
ու կասես. “Թող Բաբելոնն այսպես ընկղմվի ու չբարձրանա այն չարիքներից, որ ես բերելու եմ նրա վրա”»։ Երեմիա մարգարեի խոսքերն այստեղ վերջանում են։
Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։
«Կրակ կուղարկեմ Մովաբի վրա, և կրակը կուտի նրա քաղաքների հիմքերը, և կմեռնի Մովաբը տկարության մեջ, աղաղակով և փողի ձայնով։
Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։
Դրա համար միայն մեկ օրում դրա վրա պիտի հասնեն պատուհասներ՝ մահ ու սուգ, սով ու հուր ճարակող, քանի որ հզոր է Տերը՝ Աստված, որ դատապարտեց նրան։