ԵՐԵՄԻԱ 49:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վե՛ր կաց,- ասում է Տերը,- գնա՛ այն ազգի վրա, որը խաղաղ ապրում է հանգստության մեջ, որը ո՛չ դռներ ունի և ո՛չ էլ նիգեր, ապրում է առանձին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վե՛ր կացեք, հարձակվե՛ք անդորր, ապահովությամբ բնակվող ազգի վրա,- ասում է Տերը,- որ դարպասներ չունի, նիգեր չունի, առանձին է բնակվում. |
Ո՛վ բարեկեցիկ կանայք, եկեք ակա՛նջ դրեք իմ ձայնին, և դուք, դուստրե՛ր, երկյուղով լսե՛ք իմ խոսքերը։
Թող ուրախ լինեն անապատն ու նրա ավանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վեմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն,
Արդ, լսի՛ր այս, ո՛վ դու փափկասուն, որ նստել էիր ինքնագոհ և սրտիդ մեջ ասում էիր. “Ե՛ս եմ, և ինձ հավասար ոչ ոք չկա, որբևայրություն չեմ քաշելու և որբություն չեմ ճանաչելու”։
«Իր մանկությունից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապավինել. ամանից աման չէր թափվել և գերության չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մեջ էր մնացել, և բույրը չէր նվազել։
Այն օրը փութով հրեշտակներ են ելնելու իմ կողմից՝ ոչնչացնելու եթովպացիների սին հույսերը, և խռովություն է լինելու նրանց մեջ եգիպտացիների վախճանի օրը, քանի որ ահա այն հասել է”։
և ասելու ես. “Վեր կենամ բարգավաճ երկրի դեմ, հասնեմ նրանց վրա, ովքեր հանդարտության ու անհոգության մեջ են, ապրում են խաղաղաղության մեջ, բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են այն երկրում, որ ո՛չ պարիսպներ ունի, ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ,
Հուր եմ ուղարկելու Մագովգի վրա, և կղզիներն ապրելու են խաղաղության մեջ։ Ու կիմանան, որ ես եմ Տերը՝ Աստված։
Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։
Այսպես է ասում Տերը բազում ջրերի իշխանների համար. «Այնպես կզատվեն, որ քո լուրն այլևս չի լսվի։
Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։
Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կա մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակվի, ազգերի մեջ չպիտի դասվի։
Իսրայելը թող բնակվի ապահով ու առանձին, Հակոբի աղբյուրը թող հոսի առանձին դեպի ցորենի ու գինու երկիրը, իսկ երկինքը նրա համար ցողի շտեմարան թող լինի։