Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։
ԵՐԵՄԻԱ 49:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո ահավորությունը, քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, ո՛վ վեմի խոռոչների մեջ բնակվող և բարձր բլուրներին կառչող. թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ»,- ասում է Տերը։ |
Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։
Ե՛կ դու, աղավնյա՛կ իմ, վեմի հովանու տակ՝ պարսպի պատվարի մոտ։ Ցո՛ւյց տուր ինձ երեսը քո, լսելի՛ արա ինձ ձայնը քո, քանզի քաղցր է ձայնը քո, և գեղեցիկ՝ դեմքը քո»։
իմ բազկով կհարձակվեմ բոլոր երկրների վրա, ինչպես բնի վրա, և թռչնի լքված ձվերի պես բոլորին ձեռքս կառնեմ. ոչ ոք իմ ձեռքից չի փրկվի, ոչ ոք ինձ չի ընդդիմանա, բերանը չի բացի և ծպտուն չի հանի»։ Այսպես ասաց Տերը.
Տիրոջ սարսափից և նրա զորության փառքից մտնելով ամրակուռ ապառաժների խոռոչներն ու ծերպերը, երբ Տերը կհառնի՝ երկիրը պատուհասելու։
Այսպես է ասում Տերը. «Եթե որևէ մեկը հսկային գերեվարի, կառնի նրա ավարը. նա, ով հսկայի ավարը կվերցնի, շատ լավ էլ կազատվի։ Բայց ես իմ դատաստանն եմ անելու և փրկելու եմ իմ որդիներին։
որովհետև ահա մի փոքր ժամանակ ևս, և ես քեզ ազգերի մեջ փոքր ու մարդկանց մեջ արհամարհված կդարձնեմ։
Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։
Եվ եթե Բաբելոնը միչև իսկ երկինք բարձրանա և այնտեղ հաստատվի ամրությամբ, միևնույն է, իմ կողմից կործանողներ պիտի գան նրա համար»,- ասում է Տերը։
Քանի որ եթե թաքնվեն դժոխքում, այնտեղից իմ ձեռքը դուրս կբերի նրանց, և եթե ելնեն երկինք, այնտեղից էլ կիջեցնեմ նրանց, և եթե թաքնվեն Կարմելոսի բարձունքներում, այնտեղ էլ կփնտրեմ ու կբռնեմ նրանց։
Վա՜յ նրան, ով իր տան համար չար ագահություն է սաստիկ ցանկանում՝ իր բույնը բարձունքներում դնելու, չար ձեռքերից ազատվելու համար։