«Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու արեցիր այդ բանը, և ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն,
ԵՐԵՄԻԱ 49:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ ես իմ անձով երդվեցի,- ասում է Տերը,- որ Եդովմի ժառանգության մեջ ապականություն, նախատինք, անապատ ու անեծք պիտի դառնաս, իսկ նրանց բոլոր քաղաքները հավիտյանս ավերակ պիտի դառնան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ես երդվում եմ իմ անձով,- ասում է Տերը,- որ Բոսրան ամայություն, նախատինք, ավերակ ու նզովք պիտի դառնա, և նրա բոլոր քաղաքները մշտական ավերակներ պիտի դառնան»։ |
«Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու արեցիր այդ բանը, և ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն,
Տիրոջ սուրը հագեցել է արյամբ, գիրացել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորում՝ զոհաբերություն, իսկ եդովմացիների երկրում մեծ սպանդ է լինելու։
Անձովս եմ երդվում, որ ինչ էլ դուրս գա իմ բերանից, արդարություն է, և իմ խոսքերը չեն եղծվելու։ Ամեն ծունկ ինձ է խոնարհվելու, ամեն լեզու Աստծուն է խոստովանելու
Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։
իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման ու հավիտենական ծաղրի։ Ամենքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան և շարժեն իրենց գլուխները։
Այդ քաղաքն էլ պիտի մատնեմ կործանման ու ծաղրի ենթարկեմ. ամեն ոք, ով անցնի նրա միջով, պիտի տրտմի և ցավի նրա կրած բոլոր հարվածների համար։
Դրա համար էլ լսե՛ք Տիրոջ պատգամը, Հուդայի բոլո՛ր մարդիկ, որ բնակվում եք եգիպտացիների երկրում. «Ահա ես երդվեցի իմ մեծ անձով,- ասում է Տերը՝ Աստված,- որ եթե իմ անունը նորից հնչի Հուդայի որևէ մարդու բերանից, եթե ասեն՝ “Տերը կենդանի է եգիպտացիների այս ամբողջ երկրում”,
Ահավասիկ թշնամին պիտի երևա արծվի պես, պիտի սլանա ու տարածի իր թևերը նրա ամրոցների վրա, և այդ օրը Եդովմի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես»։
Զորությունների Տերը երդվեց իր բազկով. «Քեզ լցնելու եմ զորքով՝ իբրև մորեխով, նրանք իջնելու են քեզ մոտ և աղաղակ են բարձրացնելու քեզ վրա»։
Քանի որ Տերը երդվեց իր անձով, և Տերը՝ Զորությունների Աստվածը, ասում է. «Գարշելի կդարձնեմ Հակոբի ամբողջ հպարտությունը, կատեմ նրա երկրները և կվերացնեմ նրա քաղաքները՝ բոլոր բնակիչներով»։
Հակոբի տունը կրակ կդառնա, Հովսեփի տունը՝ բոց, և Եսավի տունը՝ եղեգ. կվառվեն նրա շուրջը և կուտեն այն, և Եսավի տան համար կրակաբեր չի մնա, քանի որ Տերը խոսեց։