Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 48:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Կարիավովթին, Բոսորին և Մովաբի երկրի հեռավոր ու մոտիկ բոլոր քաղաքներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 նաև Կարիոթի վրա և Բոսրայի վրա և Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ մոտ թե հեռու։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 48:24
8 Խաչաձեւ Հղումներ  

Մեռավ Բաղակը, և նրա փոխարեն թագավորեց Հովբաբը՝ Զարեհի որդին, որ Բոսորայից էր։


Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։


Պիտի գրավվի Կարիավովթը, պիտի նվաճվեն նրա ամրոցները, և այն օրը Մովաբի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես։


քանի որ ես իմ անձով երդվեցի,- ասում է Տերը,- որ Եդովմի ժառանգության մեջ ապականություն, նախատինք, անապատ ու անեծք պիտի դառնաս, իսկ նրանց բոլոր քաղաքները հավիտյանս ավերակ պիտի դառնան»։


«Կրակ կուղարկեմ Մովաբի վրա, և կրակը կուտի նրա քաղաքների հիմքերը, և կմեռնի Մովաբը տկարության մեջ, աղաղակով և փողի ձայնով։


Դրանք են՝ Ռուբենի ցեղի շրջանի դաշտային մասում՝ անապատում գտնվող Բոսոր քաղաքը, Գադի ցեղի շրջանի Ռամովթ քաղաքը՝ Գաղաադում, և Մանասեի ցեղի շրջանի Գաղոն քաղաքը՝ Բասանում։


Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի դիմաց, Ռուբենի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Բոսորը՝ Միսովրի անապատում, և նրա արոտավայրերը, ինչպես նաև Հազերը և նրա արոտավայրերը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ