ԵՐԵՄԻԱ 49:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ չկա քո որբը, որ ապրի, իսկ նրանց այրիներն ինձ վրա էին հույս դրել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թո՛ղ քո որբերին, ես ողջ կպահեմ նրանց, և քո այրիները թող ինձ ապավինեն»։ |
Գլխիս մազերից ավելի շատացան ինձ իզուր ատողները։ Ինձնից ավելի զորացան իմ թշնամիներն ու ինձ նանրությամբ ատողները, Չհափշտակված բաների համար վճարեցի նրանց։
Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք, դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և ասե՛ք նրան. «Կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որպեսզի անիրավություն չգործենք, այլ բարիք ընդունենք և հատուցենք մեր շուրթերի պտուղը», և կվայելեն ձեր սրտերը բարության մեջ։
Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։
Մի՛ հարստահարեք այրուն և որբին, պանդուխտին և տնանկին, և թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ չարիքի համար”»։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
Նա պաշտպանում է եկվորի, որբի ու այրու իրավունքները, սիրում է պանդուխտին, նրան հաց ու հագուստ է տալիս։
Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, իր հույսն Աստծու վրա է դնում, զօրուգիշեր ժամանակն անցկացնում է աղոթքով ու խնդրանքով։
Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։