Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 49:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ես կործանեցի Եսավին և նրա թաքստյան տեղերը հայտնի դարձրի. այլևս նրանք չեն կարող թաքնվել։ Նրա զավակը կորստյան մատնվեց իր եղբոր և դրացու ձեռքով.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Սակայն ես ամբողջովին մերկացրի Եսավին, բացահայտեցի նրա թաքնվելու տեղերը, և նա չի կարող թաքնվել. կործանվեցին նրա սերունդը, նրա եղբայրները և նրա հարևանները, և նա չկա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 49:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Երեկոյան դեմ սուգ պիտի անեն, առավոտը չբացված՝ այլևս գոյություն չեն ունենալու։ Այս է ձեր ավարառուների և ձեր ունեցվածքը կողոպտողների բաժինն ու ժառանգությունը։


Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը՝ Աստված։ Քեզ կանչում եմ քո անունով, ո՜վ Իսրայելի Աստված։


Ես պիտի մերկացնեմ քո հետևը՝ փեշդ քաշելով քո գլխին ու երեսին, որ երևան քո ամոթույքը,


Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի,- ասում է Տերը։ Մի՞թե երկինքն ու երկիրը ես չեմ լցնում,- ասում է Տերը։


Քո անօրենությունները պիտի վերջ գտնեն, Սիո՛ն, և դու այլևս չպիտի պատժվես. բայց քեզ, ո՛վ Եդովմի դուստր, քո մեղքերի համար Տերն այցելելու եկավ՝ հայտնի դարձնելով քո բոլոր ամբարշտությունները։


Եթե իմ աչքից նետվեն ծովի խորքերը, այնտեղ էլ կհրամայեմ վիշապին, որ խայթի նրանց։


Ինչպե՞ս քննության ենթարկվեց Եսավը, և բացահայտվեցին նրա գաղտնիքները։


Եվ կսարսեն քո պատերազմողները, որ Թեմանայում են, քանի որ կվերանա մարդը Եսավի լեռից


ինչպես գրված է. «Հակոբին սիրեցի, իսկ Եսավին ատեցի» (Մղք. 1.2բ-3ա)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ