ԵՐԵՄԻԱ 48:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Հարբեցրե՛ք նրան, որովհետև նա հոխորտաց Տիրոջ դեմ. Մովաբը թող ծափ տա, որպեսզի ինքն էլ խայտառակ լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գինովացրե՛ք նրան, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։ Մովաբը թող թավալվի իր փսխունքի մեջ, և ինքը ևս հեգնվի։ |
Եվ փարավոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ արձակեմ Իսրայելի որդիներին։ Ես չեմ ճանաչում Տիրոջը և Իսրայելին չեմ արձակի»։
«Մի՞թե կացինն առանց փայտահատի կբարձրանա, կամ սղոցը վերև կելնի՞ առանց մեկի ձգելու. այնպես էլ՝ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։
Տերը մոլորության ոգի խառնեց նրանց, և նրանք Եգիպտոսն ամեն բանի մեջ մոլորեցրին այնպես, ինչպես մոլորվում է այն հարբածը, որ փսխում է։
Ապշահար եղաք, հիմարացաք, թմրեցիք, է՛լ ավելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց և ո՛չ էլ ցքիից.
Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։
Ինչպե՜ս այլակերպվեց, ողբացե՛ք, ինչպե՜ս իր թիկունքը դարձրեց ամոթալի ու ծաղրելի դարձավ, և նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները»։
Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։
իրենց տաք անկողինների մեջ՝ նրանց արհավիրք եմ բերելու, հարբեցնելու եմ նրանց, որ թմրեն ու ննջեն հավիտենական քնով և չարթնանան,- ասում է Տերը։-
և սաստիկ հարբեցնի նրա զորավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զորագլուխներին ու նրա զորավոր մարդկանց. նրանք պիտի ննջեն հավիտենական քնով ու չարթնանան»,- ասում է արքան, որի անունը Տեր Ամենակալ է։
Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, և սասանվեցին ազգերը,
Լսե՛ք, լսե՛ք այս. ես հեծում ու հառաչում եմ, և ոչ ոք չկա, որ մխիթարի ինձ։ Իմ բոլոր թշնամիներն իմացան իմ վրա եկած չարիքների մասին և ոտնահարեցին ինձ, քանզի դո՛ւ ստեղծեցիր այդ օրը, դո՛ւ կանչեցիր այդ ժամանակը, որ վայը գա ինձ վրա։
Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ եդովմացիների դուստր, որ բնակվում ես օստացիների այդ երկրում, քեզ էլ կհասնի այս բաժակը. վեր կկենաս ու կխմես, կխմես ու նորից կվերադարձնես։
Դու ևս փառքի փոխարեն անարգանքի հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.
հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։
Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, ու ընկան ազգերի քաղաքները։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, և Աստված նրան տվեց իր սաստիկ բարկության գինու բաժակը։