Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Լսե՛ք, լսե՛ք այս. ես հեծում ու հառաչում եմ, և ոչ ոք չկա, որ մխիթարի ինձ։ Իմ բոլոր թշնամիներն իմացան իմ վրա եկած չարիքների մասին և ոտնահարեցին ինձ, քանզի դո՛ւ ստեղծեցիր այդ օրը, դո՛ւ կանչեցիր այդ ժամանակը, որ վայը գա ինձ վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Հառաչանքս լսեցին, բայց ինձ մխիթարող չկա. իմ բոլոր թշնամիները լսեցին իմ թշվառության մասին. հրճվեցին, որ այդպես արեցիր։ Բե՛ր քո հռչակած օրը, ու նրանք ևս ինձ նման կդառնան։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:21
37 Խաչաձեւ Հղումներ  

Իմ մասին չար մտածողները բռնադատում էին ինձ Եվ հոգիս էին ուզում. Անօրենություն խոսեցին Եվ զօրհանապազ նենգություն մտածեցին։


Տերը խորտակեց մեղավորների լուծը, իշխանների լուծը,


զայրույթով, սոսկալի հարվածներով ու անողոք բարկությամբ ոչնչացրեց նրանց ազգերին։


Սակայն ամենքը, որ հոշոտում էին քեզ, իրե՛նք պետք է հոշոտվեն, քո բոլոր թշնամիները պիտի հոշոտեն իրենց մարմինները։ Քո անօրենությունները բազմացան ու հաճախակի դարձան. դրանք քո մեղքերի հետևանքն են։ Քեզ ավերողներն իրե՛նք պիտի ավերի ենթարկվեն, քո բոլոր ավարառուներին ես ավարի պիտի մատնեմ։


Արդյոք Իսրայելը քեզ համար ծաղրի առարկա չէ՞ր, իբրև թե գողության մեջ բռնված, երբ մարտնչում էիր նրա դեմ. նրա կողմից դու պիտի գերվես։


խայտում էիք, ինչպես հորթերը՝ դալար խոտի վրա, և ցուլերի պես կռվում իրար դեմ։


Ցնծության աղաղա՛կ բարձրացրեք նրա շուրջը, որովհետև թուլացան նրա ձեռքերը, տապալվեցին աշտարակները, և կործանվեցին նրա պարիսպները, քանզի վրեժխնդրությունն Աստծուց է։ Վրեժխնդի՛ր եղեք դրանից. ինչպես ինքն արեց՝ իրե՛ն արեք։


Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։


Ահա ես քեզ վրա եմ գալու,- ասում է Զորությունների Տերը,- քեզ վրա, ո՛վ դու ամբարտավան, որովհետև հասել է քո օրը, քեզնից վրեժխնդիր լինելու ժամանակը։


Բաբելոնին և քաղդեացի բնակիչներին պիտի փոխհատուցեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ,- ասում է Տերը։-


և ամբողջ երկրի վիրավորները պիտի ընկնեն Բաբելոնում»։


Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։


Նա գիշերը դառնորեն լաց եղավ. արցունքներ կան նրա ծնոտներին։ Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը, որ մխիթարիչ լիներ նրան. նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։


Բոլոր չար գործերը թող կանգնեն քո առաջ, և դու ճռաքա՛ղ արա նրանց այնպես, ինչպես ճռաքաղ արեցիր ինձ իմ բոլոր մեղքերի համար, քանզի անթիվ են իմ հառաչանքները, և սիրտն իմ լի է տրտմությամբ։


Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տոներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կույսերը գերեվարվեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։


Մեղք գործեց Երուսաղեմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, և նա ինքն էլ հետ դառնալով հոգոց էր հանում։


Բոլոր անցորդները ծափ զարկեցին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրա. «Ա՞յս է այն քաղաքը,- ասում էին,- որ ամբողջ երկրի փառքի պսակն էր և ուրախությունը»։


Քո բոլոր թշնամիներն իրենց բերանները բացեցին քեզ վրա, սուլում էին և կրճտում իրենց ատամները՝ ասելով. «Եկեք կո՛ւլ տանք սրան. չէ՞ որ սա այն օրն է, որին սպասում էինք. ահավասիկ տեսանք, գտանք ու հասանք նրան»։


«Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տյուրոսը չարախնդաց Երուսաղեմի վրա ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ ջախջախվեց, կորստյան մատնվեց Երուսաղեմը, ազգերը դեպի ինձ են դառնալու, որովհետև այն, ինչ շեն էր, ավերվեց”,-


Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ