«Ես էլ գիտեմ, որ ինձ ուղղված հանդիմանությունն ինձնից վեր է, ու նրա ձեռքը ծանրացել է իմ հեծության վրա։
ԵՐԵՄԻԱ 45:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ դու, որ ասացիր՝ “Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տերն իմ ցավերի վրա տառապանք ավելացրեց, ես հեծեծանքով քուն մտա և հանգստություն չգտա”, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու ասացիր. “Օ՜, վա՜յ ինձ, որ Տերը վիշտ է ավելացրել իմ ցավի վրա. ես հոգնել եմ իմ հառաչելուց և հանգստություն չեմ գտնում”։ |
«Ես էլ գիտեմ, որ ինձ ուղղված հանդիմանությունն ինձնից վեր է, ու նրա ձեռքը ծանրացել է իմ հեծության վրա։
Թող ամաչեն և ամոթահար լինեն Հոգիս հետապնդողները, Թող հետ դառնան և ամաչեն Իմ դեմ չար խորհողները։
Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։
Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։
Բոլոր չար գործերը թող կանգնեն քո առաջ, և դու ճռաքա՛ղ արա նրանց այնպես, ինչպես ճռաքաղ արեցիր ինձ իմ բոլոր մեղքերի համար, քանզի անթիվ են իմ հառաչանքները, և սիրտն իմ լի է տրտմությամբ։
Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։