Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 34:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Դուք չլսեցիք ինձ, յուրաքանչյուրն իր եղբորը, և ամեն մեկն իր մերձավորին ազատ չհայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատություն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահվան միջոցով,- ասում է Տերը.-

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուստի Տերը այսպես է ասում. «Դուք ինձ չհնազանդվեցիք ազատություն հռչակելու, յուրաքանչյուրը՝ իր եղբորը և իր ընկերոջը. ահա ես հռչակում եմ սրի, ժանտախտի, սովի ազատագրություն,- ասում է Տերը,- ես ձեզ երկրի բոլոր թագավորությունների սարսափը կդարձնեմ։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 34:17
26 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եթե պատահի, որ հարցնեն քեզ՝ ո՞ւր գնանք, կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ովքեր մահվան համար են, թող գնան դեպի մահ, ովքեր սրի համար են՝ դեպի սուր, ովքեր սովի համար են՝ դեպի սով, իսկ ովքեր գերության համար են՝ դեպի գերություն”։


Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և այն ամենի պատճառով, որ նա կատարեց Երուսաղեմում, նրանց աշխարհի բոլոր թագավորությունների տանջանքին պիտի մատնեմ։


Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահավասիկ ես նրանց մեջ ուղարկում եմ սով, սուր և մահ։ Նրանց պիտի դարձնեմ գարշ ու ժանտ թզի պես, որ իր դառնության պատճառով չի ուտվում։


Նրանց պիտի հալածեմ սրով, սովով ու մահով, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագավորությունների արհավիրքին, նզովքին, ապականությանը, ծաղրանքի ու նախատինքի այն բոլոր ազգերի մեջ, ուր պիտի ցրեմ նրանց,


Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։


Իսկ դու, Տե՛ր, ասում ես ինձ. “Արծաթով քեզ համար ագարա՛կ գնիր”։ Ես մուրհակ գրեցի ու կնքեցի և վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնվեց քաղդեացիների ձեռքը»։


Արդ, այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, այդ քաղաքի վերաբերյալ, որի մասին դու ասացիր, թե մատնվեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերության։


Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Սեդեկիա արքան ազատության կոչ արեց, ուխտ կնքեց Երուսաղեմում եղած ամբողջ ժողովրդի հետ,


այսպես է ասում Տերը. «Ով որ մնա այս քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ ով գնա քաղդեացիների մոտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնվածի պես պիտի լինի, նա պիտի փրկվի»։


Մեղք գործեց Երուսաղեմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, և նա ինքն էլ հետ դառնալով հոգոց էր հանում։


որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։


Չխաբվեք. Աստծուն չի կարելի ծաղրել,


ապա նրա նկատմամբ կկիրառեք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբորը։ Դրանով չարը կվերացնեք ձեր միջից։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։


քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։


որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։