Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Մեղք գործեց Երուսաղեմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, և նա ինքն էլ հետ դառնալով հոգոց էր հանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Երուսաղեմը ծանրորեն մեղանչեց, դրա համար ծաղր եղավ, բոլոր նրան պատվողները նրան անարգեցին, որովհետև տեսան նրա մերկությունը, իսկ նա հառաչեց ու շրջվեց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:8
33 Խաչաձեւ Հղումներ  

Երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են։ Թզենու տերևներ կարելով՝ իրենց համար գոգնոցներ պատրաստեցին։


Իսկ եթե դուք և ձեր որդիները ինձնից խոտորվեք, չպահեք իմ պատվիրաններն ու հրամանները, որ Մովսեսը տվեց ձեզ, գնաք ու ծառայեք օտար աստվածներին, նրանց երկրպագեք,


ապա ձեզ կջնջեմ այն երկրի երեսից, որ տվել եմ ձեզ։ Իմ անվան համար սրբագործված այս տունը աչքից կգցեմ, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մոտ խայտառակ ու ծաղրի առարկա կլինի։


ապա նրան պիտի պատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին իրենց Տիրոջը՝ Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից՝ ստրկության տնից, իսկ իրենք հարեցին օտար աստվածներին, երկրպագեցին ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Տերը նրանց վրա թափեց այս ամբողջ չարիքը”»։


ու թող բացահայտվի քո ամոթը, թող երևա քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրավունքները։ Նա, որ փրկեց քեզ, քեզ այլևս չի մատնի մարդկանց.


Եվ եթե քո սրտում ասես՝ “Ինչո՞ւ այս բանը պատահեց ինձ հետ”, ապա դա եղավ քո բազում անիրավությունների պատճառով, քանի որ քո կրունկները բացվեցին քո հետևից՝ խայտառակելով քեզ։


Ես պիտի մերկացնեմ քո հետևը՝ փեշդ քաշելով քո գլխին ու երեսին, որ երևան քո ամոթույքը,


Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և այն ամենի պատճառով, որ նա կատարեց Երուսաղեմում, նրանց աշխարհի բոլոր թագավորությունների տանջանքին պիտի մատնեմ։


Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։


Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրեցին քո ձայնին և չընթացան ըստ քո հրամանների, և այն ամենը, ինչ նրանց պատվիրեցիր անել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Դուք չլսեցիք ինձ, յուրաքանչյուրն իր եղբորը, և ամեն մեկն իր մերձավորին ազատ չհայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատություն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահվան միջոցով,- ասում է Տերը.-


Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնված կնոջ ձայնը լիներ։ Սիոնի դստեր ձայնը պիտի նվաղի, և նրա ձեռքերը պիտի թուլանան ու պիտի ասի. «Վա՜յ ինձ, որովհետև հոգիս նվաղեց սպանվածների համար»։


Բոլորն անհնազանդ են և գնում են կամակորությամբ. իբրև պղինձ և երկաթ՝ բոլորն էլ ապականված են։


Ամբողջ ժողովուրդը հաց էր փնտրում ու հառաչում. ամեն բան, ինչ թանկ էր նրան, տվեց հացի դիմաց, որպեսզի պահի իրեն։ Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որ ես դարձա անարգված։


Սիոնն իր բազուկները տարածեց առ Աստված, բայց չկար ոչ ոք, որ մխիթարեր նրան։ Նրա շուրջը նրան նեղողներն են. նրանց մեջ Երուսաղեմը մի նողկալի կին դարձավ։


Իջան ու գետնին հավասարվեցին։ Սիոնի դստեր ծերերը պապանձվեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան։ Երուսաղեմի կույսերի իշխաններին գետնին տապալեցին։


Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ եդովմացիների դուստր, որ բնակվում ես օստացիների այդ երկրում, քեզ էլ կհասնի այս բաժակը. վեր կկենաս ու կխմես, կխմես ու նորից կվերադարձնես։


Քեզ հետ վարվելու են ատելությամբ, վերցնելու են քո ամբողջ վաստակն ու աշխատանքի արդյունքը։ Լինելու ես մերկ ու խայտառակված։ Ի ցույց է դրվելու պոռնկությանդ ամոթը, քո ամբարշտությունն ու պոռնկությունը։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Զո՛րք արձակիր, նրանց մեջ խռովությո՛ւն ու հափշտակությո՛ւն գցիր,


“Բոլոր ազգերը կիմանան, որ Իսրայելի տունն իր մեղքերի պատճառով գերեվարվեց։ Քանի որ ինձ անարգեցին, ես էլ նրանցից երես դարձրի և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու բոլորն էլ սրից ընկան։


Եվ նա չիմացավ, որ ե՛ս տվեցի նրան ցորենը, գինին ու ձեթը և արծաթ բազմացրի նրա համար, բայց նա արծաթեղեն պատրաստեց ու ոսկեղեն ավելացրեց Բահաղի համար։


Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։


Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի ծածկես քո մերկության անվայելչությունը, և քո աչքերին դե՛ղ դիր, որ տեսնես։


Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ