Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 38:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 այսպես է ասում Տերը. «Ով որ մնա այս քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ ով գնա քաղդեացիների մոտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնվածի պես պիտի լինի, նա պիտի փրկվի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Տերն այսպես է ասում. “Այս քաղաքում մնացողը սրից, սովից և ժանտախտից պիտի մեռնի, իսկ նա, որ դուրս է գալիս քաղդեացիների մոտ, պիտի ապրի, և իր հոգին իր համար ավարի պես պիտի լինի, և նա պիտի ապրի”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 38:2
20 Խաչաձեւ Հղումներ  

“Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես շուռ եմ տալու ձեր պատերազմական զենքերը, որ բռնել եք ձեռքներիդ և նրանցով կռվում եք բաբելացիների արքայի ու քաղդեացիների դեմ, որոնք ձեր պարիսպների դրսից պաշարել են ձեզ։ Այդ զենքերը հավաքելու եմ այդ քաղաքի մեջ։


Ինչպես այդ ժանտ թուզը, որն իր դառնության պատճառով չի ուտվում,- այսպես է ասում Տերը,- այդ վիճակին պիտի մատնեմ Հուդայի արքա Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղեմում մնացածներին, այդ երկրում մնացածներին և Եգիպտոսում բնակվողներին։


Իսկ այն ազգին, որն իր պարանոցը կդնի բաբելացիների արքայի լծի տակ և կենթարկվի նրան, կթողնեմ իր երկրում,- ասում է Տերը.- կմշակի այն և կբնակվի այնտեղ»։


Ինչի՞ համար սրով, սովով ու մահով մեռնեք դու և քո ժողովուրդը, ինչպես որ Տերն ասաց այն ազգի մասին, որը չի ուզի ծառայել բաբելացիների արքային։


Այսպես է ասում Տերը թագավորի մասին, որ նստում է Դավթի աթոռին, ամբողջ ժողովրդի մասին, որ բնակվում է այդ քաղաքում, ձեր եղբայրների մասին, որոնք ձեզ հետ գերության չգնացին։


Նրանց պիտի հալածեմ սրով, սովով ու մահով, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագավորությունների արհավիրքին, նզովքին, ապականությանը, ծաղրանքի ու նախատինքի այն բոլոր ազգերի մեջ, ուր պիտի ցրեմ նրանց,


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Դուք չլսեցիք ինձ, յուրաքանչյուրն իր եղբորը, և ամեն մեկն իր մերձավորին ազատ չհայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատություն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահվան միջոցով,- ասում է Տերը.-


այլ անպայման պիտի ազատեմ քեզ. դու սրով չպիտի ընկնես, և քո անձը քեզ համար պիտի լինի վերստին գտնված, քանզի դու հույսդ ինձ վրա դրեցիր”»,- ասում է Տերը։


Բոլոր մարդիկ, որոնք կդիմեն ու կանցնեն եգիպտացիների երկիրը, որպեսզի բնակվեն այնտեղ, սրով, սովով ու հիվանդություններով պիտի ոչնչանան, նրանցից ոչ ոք չպիտի կարողանա փրկվել այն չարիքներից, որ բերելու եմ նրանց գլխին»։


Արդ, իմացե՛ք, որ սրով, սովով ու հիվանդություններով պիտի ոչնչանաք նույն այն տեղում, ուր դուք կամենում եք գնալ ու բնակվել։


Եվ նրանց, որ եգիպտացիների երկրում են բնակվում, պիտի այցելեմ սրով, սովով ու մահով, ինչպես այցելեցի Երուսաղեմին,


Իսկ դու քեզ համար մեծ-մեծ բաներ ես խնդրում. մի՛ խնդրիր, որովհետև,- ասում է Տերը,- ահա յուրաքանչյուր մարմնի ես չարիք եմ բերելու, սակայն դու ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես, փրկություն ես գտնելու»։


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,


Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայելի տան կուռքերի ու չարի գործերի համար, որովհետև սրից, ժանտախտից ու սովից են ընկնելու։


“Սրով պատերազմ է լինելու՝ դրսից, սով ու ժանտախտ՝ ներսից։ Ովքեր բնակավայրից դուրս են լինելու, սրով են մեռնելու, իսկ ովքեր քաղաքում լինեն, սովից ու ժանտախտից են մեռնելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ