Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 32:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Իսկ դու, Տե՛ր, ասում ես ինձ. “Արծաթով քեզ համար ագարա՛կ գնիր”։ Ես մուրհակ գրեցի ու կնքեցի և վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնվեց քաղդեացիների ձեռքը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Սակայն դու ինձ ասացիր, ո՛վ Տեր Աստված. “Քեզ համար փողո՛վ գնիր այն արտը, և վկաները թող վկայեն”, թեև քաղաքը քաղդեացիների ձեռքն է տրվում»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 32:25
11 Խաչաձեւ Հղումներ  

Տրտնջացին Աստծուց և ասացին. «Մի՞թե կարող է Աստված սեղան պատրաստել անապատի մեջ։


Տերը ցույց տվեց իր փրկությունը, Իր արդարությունը հայտնեց ազգերի առջև,


Դրանց վրա սուր, սով ու մահ պիտի ուղարկեմ, մինչև որ անհետանան այն երկրից, որը տվեցի իրենց և իրենց հայրերին»։


Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրի մեջ տները, ագարակներն ու այգիները նորից պիտի գնվեն”»։


Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։


Եվ Տերը խոսքն ինձ ուղղեց՝ ասելով.


Նորից ագարակներ պիտի առնեն այդ երկրում, որի մասին դու ինքդ ասացիր, թե թափուր է դարձել մարդ ու անասունից, որոնք մատնվել են քաղդեացիների ձեռքը։


Իմ հորեղբայր Սելովմի որդի Անամայելը Տիրոջ խոսքի համաձայն ինձ մոտ՝ բանտի սրահը, եկավ և ասաց ինձ. «Գնի՛ր իմ ագարակը, որը գտնվում է Անաթովթում՝ Բենիամինի երկրում, որովհետև քեզ է հարմար ձեռք բերել այդ ժառանգությունը, քանզի ավագը դու ես»։ Այն ժամանակ ես հասկացա, որ դա Տիրոջ խոսքն է,


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Դուք չլսեցիք ինձ, յուրաքանչյուրն իր եղբորը, և ամեն մեկն իր մերձավորին ազատ չհայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատություն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահվան միջոցով,- ասում է Տերը.-


Հիսուսը պատասխանեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ