Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
ԵՐԵՄԻԱ 30:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը։- Մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա ես քեզ կազատեմ հեռվից և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը կվերադառնա և հանգիստ ու հանդարտ կլինի, և վախեցնող չի լինի։ |
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Այն օրը Տերը հանգստացնելու է քեզ քո ցավերից ու նեղություններից և այն դաժան ծառայությունից, որ նրանց համար կատարեցիր։
Այնտեղ առյուծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու և այնտեղ ամենևին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, և տակավին օգնություն պիտի գտնես։ Մի՛ վախեցիր, ծառա՛ իմ Հակոբ, և դու, սիրեցյա՛լ իմ Իսրայել, որին ընտրել եմ։
Ես արևելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռավոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խոսեցի ու բերեցի, հաստատեցի և կատարեցի, բերեցի նրան և դրեցի հաջող ճանապարհի վրա։
մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։
Այսպես է ասում Տերը. «Եթե որևէ մեկը հսկային գերեվարի, կառնի նրա ավարը. նա, ով հսկայի ավարը կվերցնի, շատ լավ էլ կազատվի։ Բայց ես իմ դատաստանն եմ անելու և փրկելու եմ իմ որդիներին։
Մի՛ վախեցիր, որ քեզ ամոթահար արեցին, մի՛ նեղվիր, որ քեզ նախատեցին, որովհետև վաղնջական ամոթը պիտի մոռանաս և որբևայրությանդ նախատինքն այլևս չպիտի հիշես»։
«Ես կընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամեն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, և նրանց կհաստատեմ իրենց արոտներում. թող աճեն ու բազմանան։
Հովիվներ կկարգեմ, որ հովվեն նրանց, և նրանք այլևս չեն վախենա, չեն զարհուրի, ու անխնամ չեն թողնվի»,- ասում է Տերը։
Նրա ժամանակ փրկվելու է Հուդան, Իսրայելը հույսով է ապրելու։ Եվ նրա անունը, որով կոչելու է նրան Տերը, այս է՝ Հովսեդեկ, այսինքն՝ մարգարեների մեջ մեր արդարությունը։
այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի բոլոր զավակներին դուրս հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր նրանց վտարել էր, և վերստին պատսպարեց նրանց իրենց երկրում”»։
քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,
Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ,
Այն օրերին Իսրայելի տունը միանալու է Հուդայի տանը, և հյուսիսից ու բոլոր գավառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրև ժառանգություն տվեցի նրանց հայրերին”»։
Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։
քանզի մեծ է այն օրը, և նրա նմանը չկա։ Դա Հակոբի համար սարսափելի նեղության ժամանակ է լինելու, բայց նա փրկվելու է դրանից։
Այն օրերում Հուդան պիտի փրկվի, և Երուսաղեմը ապահով պիտի ապրի։ Այս է այն անունը, որով նա պիտի կոչվի՝ “Տերն է մեր արդարությունը”»։
Արդ, տանջանքներդ ստացի՛ր, որ քույրերիդ ապականեցիր այն անօրենություններով, որոնք գործեցիր նրանցից առավել, որ նրանց քեզնից շատ ավելի արդար երևալ տվեցիր։ Արդ, ամաչի՛ր և անարգա՛նք կրիր, որ քո քույրերին քեզնից ավելի արդար երևալ տվեցիր։
և ասելու ես. “Վեր կենամ բարգավաճ երկրի դեմ, հասնեմ նրանց վրա, ովքեր հանդարտության ու անհոգության մեջ են, ապրում են խաղաղաղության մեջ, բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են այն երկրում, որ ո՛չ պարիսպներ ունի, ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ,
«Եվ այն օրը,- ասում է Տերը,- ինձ կանվանի «Ամուսին իմ» [𝕸 Իշի] և ինձ չի անվանի «Բահաղիմ» [Տեր իմ]։
Եվ այն օրը ուխտ կհաստատեմ նրանց համար՝ անապատի գազանների, երկնքի թռչունների և գետնի սողունների հետ, և երկրից կվերացնեմ աղեղը, սուրն ու ճակատամարտը և քեզ հույսով կբնակեցնեմ։
Եվ արդ, ինչո՞ւ ճանաչեցիր չարը, մի՞թե դու թագավոր չունեիր, կամ թե անհետացա՞վ քո խորհրդատուն, քանի որ սաստկացավ քո երկունքը՝ ինչպես ծննդկանինը։
Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- բոլորդ կկանչեք, յուրաքանչյուրն իր ընկերոջը, որթատունկի տակ և թզենու տակ”»։
«Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագավորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրա» (Զաք. 9.9)։