Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 23:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի բոլոր զավակներին դուրս հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր նրանց վտարել էր, և վերստին պատսպարեց նրանց իրենց երկրում”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի տան սերնդին հանեց ու առաջնորդեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր ես աքսորել էի նրանց”, և նրանք իրենց հողի վրա պիտի բնակվեն»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 23:8
24 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։


Տերը գթալու է Հակոբին, Իսրայելին դարձյալ իր ընտրյալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, և պանդուխտներն ավելանալու են Հակոբի տանը։


«Ահա այս պատճառով էլ օրեր են գալու,- ասում է Տերը,- և այլևս չեն ասի՝ “Կենդանի է Տերը, որ իսրայելացիներին հանեց եգիպտացիների երկրից”,


այլ կասեն՝ “Կենդանի է Տերը, որ իսրայելացիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր արտաքսվել էին, ու նրանց վերստին կպատսպարի իրենց երկրում, որը տվել էր նրանց հայրերին”»։


«Ես կընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամեն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, և նրանց կհաստատեմ իրենց արոտներում. թող աճեն ու բազմանան։


Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ,


Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։


Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։


Ահա ես պասեքի տոնին նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրներից, աշխարհի ծագերից պիտի հավաքեմ նրանց, նրանց մեջ՝ կույրին ու կաղին, հղիին և ծննդաբերածին, մեծ բազմությամբ որդիներ պիտի ծնվեն, բոլորը պիտի վերադառնան։


«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,


քանի որ մահը նախընտրեցին և ոչ թե կյանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանվել են, ամեն տեղ մնացածների հետ պիտի արտաքսեմ»,- ասում է Զորությունների Տերը։


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Հավաքելու եմ Իսրայելի տունն այն ազգերից, որոնց մեջ նրանք ցրիվ են եկել, և սրբաբանվելու եմ նրանց մեջ՝ ազգերի ու ժողովուրդների առաջ։ Նրանք բնակվելու են իրենց երկրում, որ տվել եմ իմ ծառա Հակոբին։


Նրանց դուրս եմ բերելու ազգերից և նրանց հավաքելու եմ երկրներից, նրանց տանելու եմ իրենց երկիրը և


Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսներից, հավաքելու եմ ձեզ բոլոր ազգերից և ձեզ ձեր երկիրն եմ տանելու։


Եվ ասելու են. “Ավերված երկիրը փարթամ պարտեզ է դարձել, իսկ ավերակ, կործանված ու քանդված քաղաքները՝ ամրացած ու բնակեցված”։


Բնակվելու են իրենց երկրում, որ ես եմ տվել իմ ծառա Հակոբին, և որտեղ բնակվել են իրենց հայրերը։ Նրանք էլ են բնակվելու այնտեղ, նրանց որդիներն ու որդոց որդիներն էլ՝ մինչև հավիտյան։ Իմ ծառա Դավիթն էլ իշխան է լինելու նրանց համար հավիտյան։


Եվ կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված, երբ ես նրանց հայտնվեմ ազգերի մեջ։ Նրանց հավաքելու եմ իրենց երկրում և այլևս նրանցից ոչ մեկին որևէ տեղ չեմ թողնելու։


Եվ եգիպտացիների երկրից քո ելքի օրերի նման հրաշքներ ցույց կտամ նրանց։


Կամաչեն և՛ այն ժամանակ, երբ ձեզ բարիք անեմ, և՛ այն ժամանակ, երբ ձեզ ընդունեմ, որովհետև ձեզ անվանի և պանծալի կդարձնեմ երկրի բոլոր ազգերի մեջ, երբ ես ձեր գերությունը ձեր առաջ դարձնեմ»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ