Ուստի Տերն ասաց. «Հուդայի երկիրն էլ իմ առջևից պիտի մերժեմ, ինչպես մերժեցի Իսրայելը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այդ տունը, որի համար ասել եմ՝ “Իմ անունը նրա վրա պիտի լինի”»։
ԵՐԵՄԻԱ 23:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե այդ ժողովուրդը կամ որևէ մարգարե և կամ քահանա քեզ հարց տան ու ասեն. “Ի՞նչ տեսիլք է դա Տիրոջ կողմից”, ապա նրանց կասես. “Դուք եք տեսիլքը, և ես կործանելու եմ ձեզ”,- ասում է Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ այս ժողովուրդը կամ մարգարեն կամ քահանան քեզ հարցնի՝ ասելով. “Ի՞նչ է Տիրոջ բեռը”, այն ժամանակ դու նրանց ասա՛. “Ի՞նչ բեռ”։ “Եվ ես ձեզ պիտի թոթափեմ”,- ասում է Տերը։- |
Ուստի Տերն ասաց. «Հուդայի երկիրն էլ իմ առջևից պիտի մերժեմ, ինչպես մերժեցի Իսրայելը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այդ տունը, որի համար ասել եմ՝ “Իմ անունը նրա վրա պիտի լինի”»։
Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։
Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգությունը և իմ հոգու սիրելիին տվեցի իր թշնամիների ձեռքը։
Խոտան արծա՛թ կոչեք նրանց, որովհետև Տերը նրանց խոտանեց։ Լսի՛ր Տիրոջ պատգամները, համա՛յն Հուդայի երկիր։
Թեպետև կմեծացնեն իրենց երեխաներին, անզավակ կմնան մարդկանցից, քանի որ վա՜յ նրանց. իմ մարմինը նրանցից է։
Տիրոջ խոսքի հայտնությունը Սեդրաքի երկրում, և նրա զոհաբերությունը Դամասկոսի մեջ, քանի որ Տերը տեսնում է մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերին.