այլ կասեն՝ “Կենդանի է Տերը, որ իսրայելացիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր արտաքսվել էին, ու նրանց վերստին կպատսպարի իրենց երկրում, որը տվել էր նրանց հայրերին”»։
ԵՐԵՄԻԱ 23:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ես կընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամեն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, և նրանց կհաստատեմ իրենց արոտներում. թող աճեն ու բազմանան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եվ ես այն բոլոր երկրներից, ուր աքսորել եմ նրանց, պիտի հավաքեմ իմ հոտի մնացորդին և նրանց վերադարձնեմ իրենց փարախները։ Եվ նրանք պիտի աճեն ու բազմանան։ |
այլ կասեն՝ “Կենդանի է Տերը, որ իսրայելացիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր արտաքսվել էին, ու նրանց վերստին կպատսպարի իրենց երկրում, որը տվել էր նրանց հայրերին”»։
Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ,
Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։
Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։
Այսպես է ասում Տերը. «Ցնծացե՛ք Հակոբի համար, ուրա՛խ եղեք և կանչե՛ք ազգերի մեջ գլխավորներին, իմա՛ց տվեք, օրհնեցե՛ք ու ասե՛ք. “Տերը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայելի մնացորդներին”։
Ահա ես պասեքի տոնին նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրներից, աշխարհի ծագերից պիտի հավաքեմ նրանց, նրանց մեջ՝ կույրին ու կաղին, հղիին և ծննդաբերածին, մեծ բազմությամբ որդիներ պիտի ծնվեն, բոլորը պիտի վերադառնան։
«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,
Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, դու մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, քանզի ես ահա փրկելու եմ քեզ հեռաստանից, իսկ քո սերունդը՝ նրանց գերությունից։ Պիտի վերադառնա Հակոբը, դադար պիտի առնի ու ննջի, և չի լինելու որևէ մեկը, որ լլկի նրան։
Իսկ Իսրայելին նորից պատսպարելու եմ իր արոտավայրերում, նա պիտի արածի Կարմելոսում, Բասանում, Եփրեմի լեռան վրա և Գաղաադում, ու նրանց հոգիները պիտի հագուրդ ստանան։
քանի որ մահը նախընտրեցին և ոչ թե կյանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանվել են, ամեն տեղ մնացածների հետ պիտի արտաքսեմ»,- ասում է Զորությունների Տերը։
Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. նրանց ազգերի միջից ինձ մոտ եմ առնելու, նրանց հավաքելու եմ ա՛յն երկրներից, ուր նրանց ցրել էի, և Իսրայելի երկիրը նրանց եմ տալու։
Բազմացնելու եմ ձեր մեջ մարդ ու անասուն. բազմանալու և աճելու են նրանք։ Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպես սկզբնական ժամանակներում. բարիք եմ անելու ձեզ, ինչպես նախկինում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։
Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսներից, հավաքելու եմ ձեզ բոլոր ազգերից և ձեզ ձեր երկիրն եմ տանելու։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ես դարձյալ այցի եմ գալու Իսրայելի տանը՝ իրագործելու դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ հոտերի պես։
Իմ հայացքը ձեզ վրա կլինի, կաճեցնեմ ու կբազմացնեմ ձեզ և հաստատ կմնամ ձեզ հետ կնքած իմ ուխտին։
Ամբողջովին կհավաքվի Հակոբը՝ բոլորով հանդերձ, և միանգամայն կընդունի Իսրայելի մնացորդներին, և միասին կվերադարձնեմ նրանց՝ որպես նեղության մեջ գտնվող ոչխարների, իրենց մակաղատեղիում եղող հոտերի պես։ Մարդկանցից առաջ կընթանան խրամատով,
Այդ օրը քո քաղաքները կենթարկվեն ասորեստանցիների պաշարման և ավարին, իսկ քո ամուր քաղաքները՝ բաժանման, Ծուրից մինչև գետը, ծովից մինչև ծով և լեռից մինչև լեռ։