Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 36:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Բազմացնելու եմ ձեր մեջ մարդ ու անասուն. բազմանալու և աճելու են նրանք։ Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպես սկզբնական ժամանակներում. բարիք եմ անելու ձեզ, ինչպես նախկինում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ես ձեզ վրա պիտի շատացնեմ մարդկանց և անասուններին, և նրանք պիտի բազմանան ու պտղաբեր լինեն. ձեզ կբնակեցնեմ ձեր վաղեմի վիճակի պես և ձեր առաջվա վիճակից ավելի բարօր կդարձնեմ։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 36:11
33 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մարդ ու անասունից զուրկ այդ ավերակ վայրում և դրա բոլոր քաղաքներում դարձյալ պիտի լինեն հովվական իջևաններ ու ոչխարների հոտերի մակաղատեղիներ։


Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։


Եվ կիմանաք, որ ես եմ Տերը, երբ բացեմ ձեր գերեզմաններն ու ձեզ հանեմ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։


«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու Իսրայելի տունը և Հուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով և անասունի սերնդով։


Եվ այն օրը ուխտ կհաստատեմ նրանց համար՝ անապատի գազանների, երկնքի թռչունների և գետնի սողունների հետ, և երկրից կվերացնեմ աղեղը, սուրն ու ճակատամարտը և քեզ հույսով կբնակեցնեմ։


Քո քույրը՝ Սոդոմը, ու նրա դուստրերը, վերստին հաստատվելու են այն վիճակի մեջ, որպիսին էին ի սկզբանե. Սամարիան ու նրա դուստրերն էլ վերստին հաստատվելու են այն վիճակի մեջ, որպիսին էին ի սկզբանե. դու և քո դուստրերն էլ հաստատվելու եք նույն վիճակի մեջ, որպիսին էիք ի սկզբանե։


Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես Հակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի։


Տերը Հոբի կյանքի վերջին շրջանն ավելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հոտի մեջ եղան տասնչորս հազար ոչխար ու այծ, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ, հազար մատակ էշ։


Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն։


Եվ նրանց կտնկեմ իրենց երկրում, և այլևս չեն վտարվի իրենց երկրից, որ ես տվեցի նրանց»,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված։


Եվ ասելու են. “Ավերված երկիրը փարթամ պարտեզ է դարձել, իսկ ավերակ, կործանված ու քանդված քաղաքները՝ ամրացած ու բնակեցված”։


Լուսնի լույսն արեգակի լույսի պես պիտի լինի, իսկ արեգակի լույսը յոթնապատիկ շատ պիտի լինի, պիտի դառնա յոթ օրվա լույսի չափ, այն օրը Տերը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարվածը, պիտի բուժի քո վերքերի ցավերը։


Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։


Քեզ հավիտենապես ավերակ եմ դարձնելու, և քո քաղաքներն այլևս չեն վերաշինվելու։ Եվ կիմանաս, որ ես եմ Տերը։


ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու և ձեզ մաշկով եմ պատելու, ձեզ իմ հոգին եմ տալու, և դուք կենդանանալու եք։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։


Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։


Խաղաղության ուխտ եմ կնքելու նրանց հետ, և նրանց հետ այդ ուխտը հավիտենական է լինելու։ Հաստատուն եմ դարձնելու նրանց ու բազմացնելու, սրբարանս էլ դնելու եմ նրանց մեջ՝ հավիտենապես։


Կազդարարեմ նրանց և կընդունեմ նրանց, քանի որ կփրկեմ նրանց, և կբազմանան, ինչպես որ բազմաթիվ էին։


Այնտեղից Տերը՝ քո Աստվածը, կվերցնի քեզ, և Տերը՝ քո Աստվածը, քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը։ Կժառանգես այն, քեզ համար լավ կլինի, և Աստված քեզ քո հայրերից տասնապատիկ ավելի կբազմացնի։


«Ես կընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամեն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, և նրանց կհաստատեմ իրենց արոտներում. թող աճեն ու բազմանան։


Հովիվներ կկարգեմ, որ հովվեն նրանց, և նրանք այլևս չեն վախենա, չեն զարհուրի, ու անխնամ չեն թողնվի»,- ասում է Տերը։


«Կգա ժամանակ, և Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի պես անչափ ու անթիվ կլինի. և նրանք, որ կոչվեցին «Դուք իմ ժողովուրդը չեք», կկոչվեն «Կենդանի Աստծու որդիներ»։


«Այն օրը կկանգնեցնեմ Դավթի ընկած խորանն ու կվերականգնեմ նրա ավերակները, նրա հիմնահատակ ավերվածները վերստին կկանգնեցնեմ և կվերաշինեմ այն, ինչպես հին օրերին,


և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ