Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Վերացնելու եմ ամեն մի մարմին, որին ստեղծեցի, երկրի երեսից ջնջելու եմ ամեն ինչ՝ մարդուց մինչև անասունները, սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացի, որ ստեղծեցի նրանց»։
ԵՐԵՄԻԱ 21:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ քաղաքի բնակիչներին, մարդ թե անասուն, պիտի կոտորեմ սոսկալի մահով, ու նրանք պիտի մեռնեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին՝ մարդ թե անասուն. նրանք մեծ ժանտախտով պիտի մեռնեն։ |
Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Վերացնելու եմ ամեն մի մարմին, որին ստեղծեցի, երկրի երեսից ջնջելու եմ ամեն ինչ՝ մարդուց մինչև անասունները, սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացի, որ ստեղծեցի նրանց»։
Եվ ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր»։ Իսկ նա ասաց. «Մինչև որ քաղաքներն ավերվեն բնակիչ չլինելու և տները՝ մարդ չլինելու պատճառով, և այդ երկիրը մնա ամայի։
Եթե ծոմ պահեն, չեմ լսելու նրանց խնդրանքները. եթե ողջակեզներ ու զոհեր մատուցեն, դրան հաճություն ցույց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։
«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։
Արդարև, այսպես է ասում Տերը. “Ահավասիկ քեզ քո բոլոր բարեկամներով հանդերձ պիտի գերության մատնեմ. նրանք պիտի ընկնեն իրենց թշնամիների սրով, և քո աչքերը պիտի տեսնեն դա։ Քեզ և Հուդայի այդ ամբողջ տունը պիտի տամ բաբելացիների թագավորի ձեռքը. թող նրանց գերի տանեն Բաբելոն և կոտորեն նրանց սրով։
Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մարդ ու անասունից զուրկ այդ ավերակ վայրում և դրա բոլոր քաղաքներում դարձյալ պիտի լինեն հովվական իջևաններ ու ոչխարների հոտերի մակաղատեղիներ։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Դուք չլսեցիք ինձ, յուրաքանչյուրն իր եղբորը, և ամեն մեկն իր մերձավորին ազատ չհայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատություն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահվան միջոցով,- ասում է Տերը.-
Իսկ Հուդայի Հովակիմ արքային էլ կասես, թե այսպես է ասում Տերը. “Դու վառեցիր այն մատյանը և ասացիր՝ “Ինչո՞ւ նրա մեջ գրեցիր ու հայտնեցիր, թե բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից”»։
Արդ, իմացե՛ք, որ սրով, սովով ու հիվանդություններով պիտի ոչնչանաք նույն այն տեղում, ուր դուք կամենում եք գնալ ու բնակվել։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկությունը կթափեմ այդ տեղի վրա, մարդու և անասունի վրա, ագարակի ծառի վրա, հողի բարիքների վրա. թող կրակը բորբոքվի ու չմարի»։
Սակայն նրանցից սակավաթիվ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր անօրենությունները պատմեն այն ազգերի մեջ, ուր մտնելու են։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։
«Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր իմ դեմ ինչ-որ հանցանք գործի, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու, նրա հացի պաշարն եմ կտրելու, նրա վրա սով եմ բերելու և նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։
Եվ եթե այն երկրի վրա սուր բերեմ ու սրին ասեմ՝ անցնելու ես երկրի միջով, նրան միջից մարդ ու անասուն վերացնեմ,
Եվ եթե այդ երկրի վրա ժանտախտ բերեմ, արյան միջոցով զայրույթս նրա վրա թափեմ՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,
ես՝ Տերս, կենդանի եմ. ովքեր ավերակների մեջ լինեն, սրով են ընկնելու, ովքեր դաշտի երեսին, անապատի գազաններին կեր են տրվելու, իսկ ովքեր պարիսպների մեջ կամ քարայրներում, ժանտախտից են կոտորվելու։
Եվ կիմանան, որ ես եմ Տերը։ Նրանց երկիրն ավերակ եմ դարձնելու. այն ամայի է դառնալու իրենց կատարած բոլոր գարշելի գործերի պատճառով”»։
“Սրով պատերազմ է լինելու՝ դրսից, սով ու ժանտախտ՝ ներսից։ Ովքեր բնակավայրից դուրս են լինելու, սրով են մեռնելու, իսկ ովքեր քաղաքում լինեն, սովից ու ժանտախտից են մեռնելու։
Դրա համար երկիրը կսգա և կնվաղի իր բոլոր բնակիչների, անապատի գազանների, գետնի սողունների և երկնքի թռչունների հետ, կպակասեն նաև ծովի ձկները։
Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով, Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես, իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։
«Կպակասեն մարդ և անասուն, կպակասեն երկնքի թռչուններն ու ծովի ձկները, կտկարանան ամբարիշտները, և անօրեններին կվերացնեմ երկրի երեսից»,- ասում է Տերը։
Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։