Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 20:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Արդարև, այսպես է ասում Տերը. “Ահավասիկ քեզ քո բոլոր բարեկամներով հանդերձ պիտի գերության մատնեմ. նրանք պիտի ընկնեն իրենց թշնամիների սրով, և քո աչքերը պիտի տեսնեն դա։ Քեզ և Հուդայի այդ ամբողջ տունը պիտի տամ բաբելացիների թագավորի ձեռքը. թող նրանց գերի տանեն Բաբելոն և կոտորեն նրանց սրով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Որովհետև այսպես ասաց Տերը. “Ահա ես քեզ արհավիրք պիտի դարձնեմ քեզ համար և քո բոլոր բարեկամների համար, և նրանք իրենց թշնամիների սրով պիտի ընկնեն, և քո աչքերի առաջ պիտի տեսնես. ամբողջ Հուդան Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու նրանց պիտի սրով սպանի։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 20:4
22 Խաչաձեւ Հղումներ  

Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց և շղթայակապ տարավ Բաբելոն։


Քեզ խոստովանողի անձը մի՛ մատնիր գազաններին Եվ մի՛ մոռացիր երբեք քո անտունների հոգիները։


քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խոսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկությամբ, ընթանում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց և երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գոտու պես, որը ոչ մի բանի պիտանի չէ։


Հարավի կողմի քաղաքները փակվեցին, և ոչ ոք չկա, որ բաց անի. Հուդան գերվեց ամբողջական գերությամբ՝ կատարելապես հատուցելով»։


«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այս քաղաքի վրա բերելու եմ ամենայն չարիք, ինչպես ասացի նրա մասին, նաև սրա մյուս բոլոր քաղաքների ու ավանների վրա, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպեսզի չլսեն իմ խոսքերը”»։


Իսկ դու, Պասքո՛ր, դու և քո տան բոլոր բնակիչները պիտի գերի գնաք Բաբելոն, պիտի գնաք և այնտեղ մեռնեք ու այնտեղ էլ թաղվեք, դու և քո բոլոր բարեկամները, որոնց համար դու սուտ մարգարեություն արեցիր”»։


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Ուլկիի որդի Աքիաբի և Մաասի որդի Սեդեկիայի մասին, որոնք սուտ մարգարեացան իմ անունից. «Ահավասիկ ես նրանց կհանձնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը նրանց կսպանի ձեր աչքի առաջ։


Բայց այդ ի՞նչ է կատարվում. դրանք ահավասիկ զարհուրածներն են, որ դեպի հետ են շարժվում, որովհետև նրանց զորավոր մարդիկ ջախջախվեցին, և իրենք փախուստի են դիմել, իսկ դրանցից նրանք, որ շրջապատման մեջ ընկան, չպիտի վերադառնան,- ասում է Տերը։-


Դահճապետը բռնեց Սարեային՝ գլխավոր քահանային, Սոփոնիային՝ երկրորդ քահանային, ու երեք դռնապանների։


Բաբելացիների արքան մահվան դատապարտեց նրանց ու սպանեց Դեբլաթայում՝ Եմաթի երկրում։ Հուդայի ժողովուրդն իր երկրից գերեվարվեց։


Դուրս մի՛ ելեք դեպի հանդերը և մի՛ գնացեք ճանապարհներով, որովհետև ամենուր թշնամիների սուրն է շրջապատել։


Միայն մեկին պիտի թողնեմ իմ զոհասեղանի մոտ, որպեսզի նվաղեն նրա աչքերը, և հալումաշ լինի նրա սիրտը։ Քո տան բոլոր մնացյալ անդամներն ընկնելու են մարդկանց սրով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ