Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 12:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Սակայն նրանցից սակավաթիվ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր անօրենությունները պատմեն այն ազգերի մեջ, ուր մտնելու են։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Նրանցից սակավաթիվ մարդկանց պիտի թողնեմ, որ ազատվեն սրից, սովից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր պիղծ բաները պատմեն այն ազգերի մեջ, ուր պիտի գնան և պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 12:16
28 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Տերը. «Ավերվելու է համայն երկիրը, բայց ես չեմ բերելու նրա վախճանը։


Եթե Զորությունների Տերը մեզ ժառանգ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։


Եսային աղաղակում է Իսրայելի մասին. «Եթե Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի, փոքր մնացորդ պիտի մնա,


Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի։ Բայց ընտրյալների համար այդ օրերը պակասեցվելու են։


Որքա՜ն անձուկ է այն դուռը և նեղ՝ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն»։


Հիշելու եք ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, և դուք զզվելու եք ձեր բոլոր անօրենություններից ու գարշելի արարքներից։


Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։


Այս ամենը պիտի կատարվի երկրի վրա, հեթանոսների մեջ։ Ինչպես ճռաքաղ են անում ձիթենին, այդպես ճռաքաղ պիտի անեն և նրանց։ Եվ երբ այգեկութը դադարի,


Եվ եթե Իսրայելի ժողովուրդը ծովի ավազի չափ էլ լինի, նրանից սակավաթիվ մնացորդ է մնալու։ Կործանումը վճռված է և պիտի կատարվի արդարությամբ,


Կենդանի մնացածները թվով այնքան պիտի լինեն, որ մանուկ երեխան էլ կարողանա հաշվել նրանց։


Սակայն սրանցից էլ եթե մեկ տասներորդը պահպանվի, նորից կենթարկվեն գերության ու հափշտակության, և ինչպես իրենց պատյանը թոթափած բևեկնին ու կաղնին, սուրբ սերունդը նորից կհաստատվի»։


Քո սերունդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ. եթե որևէ մեկն ի վիճակի լինի հաշվելու երկրի ավազը, ապա քո սերունդներն էլ կհաշվվեն։


“Սրով պատերազմ է լինելու՝ դրսից, սով ու ժանտախտ՝ ներսից։ Ովքեր բնակավայրից դուրս են լինելու, սրով են մեռնելու, իսկ ովքեր քաղաքում լինեն, սովից ու ժանտախտից են մեռնելու։


Երբ ես նրանց ցրիվ տամ ազգերի մեջ և սփռեմ երկրներով մեկ, կիմանան, որ ես եմ Տերը։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,


Նրանք մտան ազգերի մեջ, և ուր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը, երբ նրանց ասացին. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց դուրս ելան նրա երկրից”։


Եթե ոչ դու, Աստվա՛ծ, որ մերժեցիր մեզ Եվ մեր զորքերի մեջ չեղար, Աստվա՛ծ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ