Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 36:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Իսկ Հուդայի Հովակիմ արքային էլ կասես, թե այսպես է ասում Տերը. “Դու վառեցիր այն մատյանը և ասացիր՝ “Ինչո՞ւ նրա մեջ գրեցիր ու հայտնեցիր, թե բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Եվ Հուդայի Հովակիմ թագավորի մասին ասա՛. “Տերն այսպես է ասում. "Դու այրեցիր այս մագաղաթը՝ ասելով. "Ինչո՞ւ ես նրա վրա գրել, թե անպատճառ պիտի գա Բաբելոնի թագավորը և ավերի այս երկիրը և նրանից վերացնի մարդ ու անասուն"”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 36:29
21 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև Տիրոջ անունից մարգարեացար և ասացիր, թե այս տունը պիտի դառնա Սելովմի նման, և այս քաղաքը պիտի ամայանա բնակիչներից»։ Ժողովուրդը Տիրոջ տան մեջ կուտակվեց Երեմիայի դեմ։


Նրանք մարգարեներին ասում էին. «Մի՛ ահազանգեք, այլ խոսե՛ք մեզ հետ ու մեզ պատմե՛ք մեկ այլ մոլորության մասին.


որտեղ Սեդեկիա արքան արգելափակել էր նրան՝ ասելով. «Դու ինչո՞ւ ես մարգարեություն անում և ասում, թե այսպես է ասում Տերը՝ “Ահավասիկ ես այս քաղաքը բաբելացիների թագավորի ձեռքը պիտի հանձնեմ, նա պիտի վերցնի դա,


Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։


նրանց հետ նաև նրանք, ովքեր խոսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց հանդիմանողներին արգելք էին լինում և անարդարությամբ շեղում իրավունքը։


անձկությունն ու նեղությունն են նրա վրա հասնելու. կործանվելու է իբրև առաջին գծի զորավար,


Աստված չի ուզենա ներել նրան, այլ կբորբոքվեն նրա բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, նրա վրա կթափվեն այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքները, և Տերը նրա անունը կջնջի երկրի վրայից։


Թե՞ ուզում ենք Տիրոջ արդար զայրույթը շարժել։ Մի՞թե նրանից ավելի ուժեղ ենք։


իսկ եթե Աստծուց է, չեք կարող այն կանխել, մի գուցե աստվածամարտ էլ դառնաք»։


և ասաց. «Մի՞թե ձեզ խիստ չպատվիրեցինք՝ չուսուցանել այն անունով։ Բայց ահավասիկ Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով և այն մարդու արյան պատասխանատվությունն ուզում եք մեզ վրա գցել»։


Այն մարգարեները, որոնք ինձնից ու քեզնից առաջ միշտ էլ եղել են, բազում երկրների և մեծամեծ թագավորությունների համար մարգարեացել են պատերազմի, չարիքի ու մահվան մասին.


Երեսս դեպի այդ քաղաքը դարձրի՝ չարիք պատճառելու համար և ոչ թե բարիք,- ասում է Տերը.- այդ քաղաքը պիտի մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, որը հրով պիտի այրի դա”»։


Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։


որովհետև Տիրոջ դեմ ձեռք է բարձրացրել ու ընդվզել Ամենակալ Տիրոջ դեմ։


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


Այդ ամբողջ երկրի վրա կբերեմ այն ամենը, ինչ ասել եմ նրա մասին այն ամենի համաձայն, ինչ գրված է այս գրքում,


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մարդ ու անասունից զուրկ այդ ավերակ վայրում և դրա բոլոր քաղաքներում դարձյալ պիտի լինեն հովվական իջևաններ ու ոչխարների հոտերի մակաղատեղիներ։


Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագավորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մատյանը կրակարանի բոցի մեջ ոչնչացավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ